Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈԻԹՅՈԻՆՔ «ԼՐԱԳՐԻ»

Լրագրի ընթերցողներեն ոմանք Լրագրին գործածած համառոտագրություններեն բան մը չհասկնալով կը խնդրեն մեզմե, որ այս մասին ալ իրենց ծառայություն մը ընենք։

Հոժարակամ կը կատարենք իրենց խնդիրքը։

Ահավասիկ

Արտ․ Արտաքին
Պշտ. Պաշտոն
Դսպ․ Դեսպան
Նխր․ Նախարար
Զին. Զինվորական
Գնձ. Գանձային
Հյուպ․ Հյուպատոս
Կոս. Կոստանդնուպոլիս
Բա. Բարիզ
Խմբ. Խմբագիր
Խհդ. Խորհրդարան
Բրտ. Բրուտ
Կրթ. Կրթություն
Պրտ․ Պարարտ

Ասկե վերջը գործածվելիք համ առոտագրություններն ալ կը հրատարակենք։


ԲԱԲԵԼՈՆԻ ՄԵՋ ԵՂԱԾ ՃԱՄՓՈՐԴՈԻԹՅԱՆ ՄԵՋ

ԽԻԿԱՐԻՆ ՃԱՄԲՈՐԴՈԻԹՅՈԻՆԸ

— Ուսկի՞ց կուգաս, Խիկա՛ր։

— Ճամբորդություն մը ըրի, Ստեփան փաշայի հրատարակած ճամբորդության մեջ¹։

— Ի՞նչ տեսար։

— Ստեփան փաշային ժառանգությունը տեսա, սքանչելի բան, տեսնաս ի՜նչ աղվոր բան է, կարդալու ըլլաս նե բերնիդ ջուրերը կը վազե։

— Խե՞նթ ես, Խիկար, ժառանգություն ըսածդ կը կարդացվի՞, տուն է նե կը ծախվի, ստակները կառնվին, կ՝ուտվին, ստակ