Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարեկամ ունեցողը բարեկամեն փոխ ստակ կառնե և ապրուստը կը հոգա, չունեցողը բերանը հովին դեմ կը բանա և կը սպասե։

— է՛հ, այս աղան չգիտէ՞ր, որ մարդս կերակուր չուտե նե կը մեռնի։

— Չգիտեր, բայց Աստուծով ասկից վերջը կը սորվի և կը հասկնա, որ ուրիշին հացը բերնեն առնելը որչափ գեշ բան է եղեր։ Տատ... տատ... տատիս...

— Անեծք մի՛ կարդար... իյնողին չզարնվիր։

— Ինքն ալ ոտքի վրա եղողներուն չէր զարներ ա՛. ուր որ տկարներ տեսներ, անոնց վրա կը կոխեր, կը ճզմեր... տատ... տատ... տատիս...— Անանկ է նե դուն անոթի կեցած չունիս, սիրտդ կրած չէ, որ հասկնաս... քալե՜, տղաս, իմ աղվորիկ տղաս, իմ սիրուն տղաս, տատ... տատ... տատիս...

— Ասանկ քալեցնելով ո՞ւր պիտի տանիս։

— Տեղ մ՝ալ չպիտի տանիմ, քիչ մը քալել սորվի, ինքն իր գլխուն քալել սկսի, վերջեն ուր ուզե նե թող հոն երթա, իմ դիմացս չելլա տե։

— Քիչ մը ուտելիք, տո՜ւր, սըվոր։

— Հոգ մի՜ ըներ դուն, ատիկա բավական կերած է, շուտ չանոթենար։

— Հերիք պտըտցուցիր, գնա՛ քիչ մը շաքար առ, որ ուտե։

— Անիկա շաքար չուտեր, որկրամոլ տղա չէ անիկա։

— Խաղալիք մը տուր ձեռքը, որ զբոսնու։

— Անոր Թատրոն մը տամ պիտի։

— Տղայոց Թատրոնեն¹:

— Չէ՛, մեծ Թատրոնեն պիտի տամ, որ կարդա ու զվարճանա։


ՆԱՄԱԿԱՆԻ

Առ Տ. էֆենտի Ե․

Մարդս որչափ որ պարտավոր է ինքզինքը ճանչնալ նույնչափ և թերևս ավելի պարտավոր է դիմացինը ճանչնալ, որովհետև դիմացինը ճանչնալը իր չափը ճանչնալու մեծ դյուրություն կուտա մարդուս։

Եվ որովհետև դուք ալ մարդ ճանչցված եք, կարծեմ պարտավոր