Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եք այս երկու պարտականությանց գոնե մին կատարել։ Բայց ցավ ի սիրտ կը տեսնեմ, որ այս երկու պարտականություններեն և ո՛չ մին կատարելով՝ ձեր հասակեն բարձր բաներու կերկննաք և ամենուն ծաղու նշավակ կըլլաք։

Ձեր ազնվությունը (՞) կը հիշե անշուշտ, որ անցյալ շաբթու զիս կանչել տված էր... ահա դիմացինդ չճանչնալուդ անհերքելի ապացույց մը։

Ձեր ազնվականությունը (՞) կը հիշե անշուշտ, որ հրավերնիդ քաղաքավարությամբ ընդունելով գալուս պես ինձի բարեկամաբար խրատ տալ սկսաք... ահա ինքզինքդ չճանչնալուդ անժխտելի փաստ մը։

էֆենտի, իմ բարեկամներուս խրատներն ու կարծիքներն սիրով կընդունիմ, բայց երբ գաճաճ մը, որ ինքզինքը քաշ կերևակայե, երբ հասարակ մարդ մը ինքզինքը լորտի մը կամ քոնթի մը պես ազնվական կը կարծե և չզիջանիր յուր հավասարներուն և շատ անգամ թե՛ արժան յոք և թե՛ ազնիվ սրտով իրմե բարձր եղողներուն բարև տալ, երբ բթամիթ մեկը բաժանորդ գրված լրագրին խմբագրին վրա ազդեցություն ունենալ կը կարծե, և երբ այսպիսի մեկը առանց իր արժեքը գիտնալու հանուն բարեկամության խրատ տալ կելնե, իր ենթադրական ազնվականությամբը ինձի հրահանգ տալու իշխանություն ունենալ կը կարծե և իմ անկախությանս վնասել կուզե, այնպիսվույն խրատը տվողին հետ կը մերժեմ։

Ըսեք, էֆենտի, Թատրոնին պարունակությանը մասին մեզի խրատ տալու իրավունքն ո՞ւսկից ունենալ կարծեցիք։ Բարեկամութենե՞։— Քանի՞ անգամ տեսնված եք հետս, ի՞նչ բարեկամություն ըրած եք ինձի, ե՞րբ Թատրոնին բարիք ուզած եք։ Ձեր տաղանդեն.— ո՞ւր է այդ ըսածնիդ. հասցեն տվեք երթամ, գտնամ. Ձեր իշխանութենե՞ն Տպագրական տեսչության անդամ չեք։ Թատրոնն... վաճառականության վերաբերյալ լրագիր չէ։ Ուսկի՞ց առիք ուրեմն այդ իրավունքը. կարծեմ դուք ալ չիյտեք ուսկից առած ըլլալնիդ և արդեն չունիք, որ տեղե մը առած ըլլաք, ուստի այն մարդը, որ յուր չունեցածն ունենալ կը կարծե ամենեն ծաղրվելու արժանի է։

էֆենտիս, պետք է սորվիլ, թե խմբագիր կա, խմբագիր ալ կա։ Խմբագիր կա, որ իր լրագրույն միջոցավ ապրելու համար հարուստներուն տներուն մեջ շողոքորթություն կընե, ձեզի պես էֆենտիներուն գետնեն բարև կուտա, խրատ տաս նե՝ կընդունի,