Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուն ալ միշտ իմին չգիտցած քոմիթեներուն անունները կուտաս կոր, իմ ըսածս ան ալ չէ։

— Սա խեղճ ու աղքատ տղայոց կրթությանը հոգ տանելու համար տիկիններե քոմիթե մը կա նե՝ ա՞ն է։

— Չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛, աս ուրիշ քոմիթե է, իմ ըսած քոմիթես ո՛չ սովյալներուն օգնելու համար է, ո՛չ կողոպտված եկեղեցիներուն շուրջառ և այլն տալու համար է, ո՛չ հիվանդանոցի օգնելու համար է, ո՛չ աղջկանց վարժարանի[1] ․․․․․ քերուն պիտի ղրկեն։

— Աղեկ ա՜, մարդասիրական գործ մը պիտի ընեն։

— Այո՛, մարդասիրական մեծ գործ մը. թե որ հայ տիկինները թիֆթիկ շինելու չըլլալին՝ կայսերական բանակին զորաց վիճակը շատ գեշ կըլլար․ հիմա, օրհնյալ է Աստված, թիֆթիկ շինվիլ սկսավ ու զօրքերը քիչ մը շունչ առին։ Աղեկ ա, թիֆթիկնին թո՛ղ շինեն, իմ շապիկես ի՞նչ կ՝ուզեն։

— Շապիկե մը ի՞նչ կըլլա. վաղն ալ քեզի շապիկ շինելու համար քոմիթե մը կը կազմեն։

— Ինձի շապիկ շինելով ի՞նչ կը վասակին։

— Թիֆթիկ կը շինեն կոր նե բան մը վաստկելու համա՞ր կը շինեն կոր մարդասիրական գործ մ՛է կընեն կոր։

— Ո՞վ ըսավ։

— Շապիկդ վրայեդ քաշեցին նե բան մը չըսի՞ն։

— Ըսին, դո՛ւն հոգ մի՛ ըներ, Խիկար, ըսին, մենք քեզի կամ պաշտոն մը կը գտնանք, կամ նշան մը առնել կուտանք, որովհետև թիֆթիկ շինողներուն գրեթե ամենն ալ, բացի մեկ քանի հոգիե, Դռան պաշտոնյաներու կնիկներն են։

— Իրա՞վ կըսես։

— Ես սուտ խոսած ունի՞մ։

— Վաճառական չկա՞ մեջերնին։

— Հազիվ երկու հոգի կա։

— էսնա՞ֆ:

— Բնավ։

— Ըսել է որ ասոնք ավելի տերության աչքին երևնալու համար այս գործը սկսեր են, քան թե զորաց օգնելու համար։

— Դուն ալ դռան էֆենտիները չես քաշեր, ինչ որ ընեն նե՝ միմիայն իրենց շահուն համար կընեն, կըսես։ Ասկից ի՞նչ շահ ունին հիմա մարդիկը։

  1. Մեր ձեոքի տակ եղած «Թատրոնի» այս մասը թերի է։ Ծ. կաղմ.։