Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՂՈԹՔԸ Ո՞Վ ԸՆԵԼՈՒ Է

— Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս¹...

— Ատ ի՞նչ է Խիկար։

— Մատիր գթութեամբ առ պատկառեալս դիմօք²...

— Քեզի կըսեմ կոր Խիկար, ինձի մտիկ ըրե։

— Խենթեցա՞ր, ինչ եղար։

— Ինչու խենթենամ, բարձ յինէն ողորմած զանբերելի ծանրությունս...

— Ասոր վե՞րջը։

— Անջրպետեա, հնարաւոր զմահացու կրթությունս..․

— Ի՞նչ ըսել կուզես ասով։

— Ինչ ըսել պիտի ուզեմ. աւարելս, միշտ հաղթող զխաբողին հաճութիւնս. բացատրեա, վերնային, զմսլելոյն մառախուղ, կնքեա կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս...

— Պիտի վերջացնե՞ս։

— Ցրուեա ծածկատես, զըմբռնողին չար գտմունս...

— Միտքդ ի՞նչ է։

— Խորտակեա, անքնին, զմարտողին դիմեցմունս. միտքս ըլլա, Տեառնագրեա քո անուամբդ զլուսանցոյց երգ յարկիս, աղոթք կընեմ կոր․ պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս․․․

— Հերի՛ք, հերի՜ք...

— Գծագրեա քո արեամբդ¹¹...

— Ըսելիք ունիմ քեզի։

— Զմուտ սեմոց սենեկիս...

— Կարևոր խոսք մը ունիմ, մտիկ ըրե՛։

— Կերպացո զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս...

— Կորի՛ սըկեց։

— Քեզի՞ մտիկ ընեմ, թե Խառն ժողովը։

— Ատ ին՞չ ըսել է։