Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ պիտի ըլլա Խառն ժողովը շրջաբերական մը հաներ է, որ աղոթք ընենք պատերազմին ժամ առաջ վերջանալուն համար. ամրացո քո աջովդ զհանգստեանս խշտի։

— Մինչև իրիկուն աղոթք չեն ըներ ա։

— Ինչպես մինչև իրիկուն.․․ չորս օր է, որ առտվնե մինչև իրիկուն Նարեկ կը կարդամ կոր։

— Այդչափը հերիք է, ուրիշ ի՞նչ լուր ունիս ան ըսե։

— Ուրի՞շ լուր մի... մաքրեսցես ի յաղբից զծածկարան անկողնոյս. պահեսցես քո կամոքդ զտառապեալ անձն ոգւոյս...

— Կաթողիկոսին վրայոք բան մը իմացա՞ր։

— Իմացա... անխարդախ արասցես զքո շնորհեալ շունչ մարմնոյս. կացուսցես շրջափակ զպար զօրուդ երկնայնոյ...

— Կաթողիկոսը աքսորվե՞ր է եղեր։

— Ո՛չ... կարգեսցես ՝ի դիմի ընդդեմ դիւացն դասու։

— Հայ կամավորներն ի՞նչ կընեն կոր։

— Աղեկ են... Տուր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման ի խորութեան գիշերիս...

— Ալ վերջացուր, Աստվածդ սիրես...

— Խառն ժողովն հրաման ըրած է, որ ստակ ունեցողը տերության ստակ տա, չունեցողը աղոթք ընե, այս հրամանին վրա բոլոր հարուստները աղոթքի ետևե ինկան անոնք աղոթք ընեն նե մենք ընելու չե՞նք. թող տուր շարունակեմ աղոթքս։

— Եր՞բ կը վերջանա աղոթքդ։

— Պատերազմին հետ մեկտեղ։

— Հասկցա, վերջանալիք չունի։ Գոնե Խառն ժողովը աղոթողներուն ստակ պիտի տա՞։

— Ինչո՞ւ։

— Հապա, եկեղեցականներուն միշտ ստակ տալով տղոթել կուտանք։

— Անոնց արվեստն է այն։

— Աղեկ ա՛, թող անոնք աղոթեն, մեզի ի՞նչ։

— Աղեկ ըսիր, ստակը անոնք կ՛առնեն կոր, աղոթքը մեզի ընել կուտան կոր, հետս կը կոչեմ ըրած աղոթքս։

— Հետս մի կոչեր, բայց առաջ ալ մի քշեր։

— Թող կրոնականները նստին մինչև իրիկուն աղոթք ընեն, ուրիշ ի՞նչ գործ ունին։