Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ. Կեցի՛ր, ատիկա խոսքը լմնցնե։

Ս. Ինչո՞ւ չեք ուզեր կոր հասկնալ։

Թ. Անոր համար, որ ըսածնիդ անհասկանալի է։

Ռ. Չերթա՞ս, թշվառական։

Գ. Ահավասիկ կ՝երթամ կոր։

Ռ․ Քեզ տեսնամ (կերթա)։

Գ. (Թ-ն հարգանոք կը բարևէ) Պատիվ ունիմ հոս գալու։

Թ. Նստեցե՛ք։

(Գ. և Ս. իրարու նայելով քթերնուն տակեն կը խնդան):

Գ. Ո՛հ, տեր, ո՜հ... մինչև հիմա ծառադ ձեզի հետ այնպիսի սերտ բարեկամությամբ մը կապված եմ, որ ոչ ոք կարող է և պիտի ըլլա զիս ձեզմե բաժնել։

Թ. Շնորհակալ եմ։

Ս. Մեզի խոսք մը տայիք, որ երթայինք, ժամանակ չունիմ սպասելու։

Մ. Կեցիր։

Գ․ Ո՜հ, այս խոսքերս շողոքորթություն չկարծվին, ես Մասիս[1] չեմ, կատեմ մասիսությունը։

Թ. Շնորհակալ եմ ձեր անկեղծութենեն։

Գ. Ձեր վրայոք միշտ աղեկ խոսած եմ, ամեն տեղ ձեր գովեստն ըրած եմ, առատաձեռն մարդ է, ինչ որ ուզեմ կուտա, ձեռքեն եկած բարիքը չզլանար ըսած եմ։

Թ․ (ինքնիրեն) Ինչ բարի մարդ։

Գ․ Այսուամենայնիվ... այսօր բան մը աղաչելու եկած եմ ձեզի։

Թ. Աղաչեցե՛ք։

Գ. Բան մը պիտի ուզեմ։

Թ. Ստակ մի՛ ուզեր։

Գ. Ո՛չ, ձեզի սա պիտի աղաչեի, որ ձեր ագարակին մեր կողմի մասը ծառայիդ տայիք։

Թ. Ի՞նչ ըսիր։

Գ. Մեր կողմի մասը ծառայիդ տաք։

Ս. Իմ ալ աղածս ան էր։

Դ․ Ձեր դրացիները կը սեպվինք․ ի՞նչ կ՝ըլլա։

Ս. Ամեն օր չէ որ, քառասուն տարին անգամ մը բան մը կուզենք

  1. Շողոքորթը ըսել կուզե։ Ծան. հ.: