Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ. Դուք մեծ բան մը չեք կորսնցներ։
Ս. Մենք մեծ բան մը կը վաստկինք։
Գ. Զեզի երախտապարտ կըլլանք։
Ս. Ապագային մեջ ձեր անունը մեծ խնդությամբ կը հիշենք։
Գ. Մենք աղքատ մարդիկ ենք։
Ս. Այս բարիքն ըրեք մեզի։
Գ. Ձեր առատաձեռնության նոր ապացույց մալ ցցուցեք...
Ս. Որպեսզի ձեր թշնամիները պապանձին։
Գ. Խոսք տվեք, երթանք։
Ս. Այո՜, մեզի մի սպասցնեք։
Գ. Մեր ուզածն արդեն մեծ բան մը չէ։
Ս. Այդչափ բան մը կրնա տրվիլ։
Թ. Մեկ խոսքով, այդ ուզածնիդ ես չեմ կրնար տալ։
Ս. Ինչո՞ւ չպիտի կրնաք տալ։
Գ. Թե որ ուզեք՝ կրնաք տալ։
Ս. Ձեր ձեռքեն ինչ կը խալսի, բավական Է, որ կամք ունենաք։
Գ. Մեզի պարապ ետ մի՛ դարձունեք։
Թ. Չեմ տար։
Գ. Ծառա եմ։
Ս. Մնաք բարյավ։


ՏԵՍԱՐԱՆ Գ

(Թատրոնը կը ներկայացնե ագարակին այն մասը, որ Ս-ի և Գ-ի ագարակներուն կողմը կիյնա. Ս. և Գ. իր մարդերովն Թ-ի ագարակը կուգան և վնասներ կը հասցնեն, Թ-ի մարդիկը զանոնք վռնտելու կաշխատին: Այս իրարանցումի մեջ երրորդ դուռը կը բացվի. Ռ. Ր-ի ձեռքեն բռնած երկուքը մեկեն տեսարան կուգան)։


Թ. և Ռ. Ր.

Ռ. (առ Ր.) Չերթա՞ս։
Ր. Կամչնամ կոր։
Ռ. Ամչնալու բան չկա, գնա կ՝ըսեմ կոր։
Ր. Չվայլեր։
Ռ. Շատ աղեկ կը վայլե։
Ր. (Թ. ին մոտենալով) Ես ալ ձեր դրացիներեն եմ։
Թ. Դուն ի՞նչ կուզես։
Ր. Ես միշտ ձեր բարիքը կուզեմ։
Թ. Շնորհակալ եմ։