Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ր․ Ձեզի խնդիրք մը ունիմ։
Թ. Հիմա ժամանակը չէ։
Ր․ Շատ պետք ունիմ։
Թ. Ի՞նչ կուզես։
Ր. Տեղս պզտիկ կուգա կոր, քիչ մը ընդարձակեմ պիտի։
Թ. Լավ։
Ր․ Քիչ մը տեղ տուր։
Թ. Ինչո՞ւ տամ պիտի, չեմ տա՛ր։
Ր․ Անդիի կողմեն ալ քիչ մը բան կ՝ուզեմ։
Թ. Վերջը՞։
Ր․ Ասդիի կողմեն ալ կուզեմ։
Թ. Ուրիշ։
Ր․ Ստակ ալ կուզեմ։
Թ. Լմնցուցի՞ր։
Ր․ Ձեր վեհանձնությանը վստահելով կուզեմ ասոնք։
Թ. Ես ալ իմ վեհանձնությանս վստահելով ասոնց և ոչ մին
կուտամ քեզի։
Ր. Ես չեմ բարկանար։ Մնաք բարով։
Թ. Երթաք բարով։


ՏԵՍԱՐԱՆ Դ

(Թ-ի մարդիկը Ս. և Գ-ի մարդիկը վռնտելու կաշխատին, այս միջոցին չորրորդ դուռն ալ կը բացվի Ռ. և Հ. կը խոսակցին):

Ռ. Դուն քիչ մը համբերե նայինք։
Հ․ Թող տուր, ես, ես ալ երթամ։
Ռ. Բաչադ կապեցի՞ր։
Հ. Կապած եմ։
Ռ. Սպասե քիչ ես քեզի իմաց կուտամ։
Հ. Ե՞րբ իմար պիտի տաս։

Ռ․ Ժամանակը հայտնի չէ, եկուր, ներս քաշվինք, դռան ետևը ուսենք ժամանակը գալուն պես դուրս ելլանք (ներս կը քաշվին):


ՏԵՍԱՐԱՆ Ե

Թ. և Ր.

Թ․ Աս ինչ մուրացկան ես եղեր դուն, չկա ըսինք, դարձյալ եկար։

Ր. Ես ալ դրացի կը սեպվիմ. հարյուր տարին անգամ մը ելեր,