Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բան մը կուզեմ կոր, մե՞ծ բան է մի։ Բայց չեմ ուզեր, որ ասանկ շնչին պատճառի մը համար բարեկամություննիս ավրենք։

Թ. Շնորհակալ եմ, հեռացիր քիչ մը, մտիկ ընելու ժամանակ չունիմ։

Ր. Տվողն ալ ողջ ըլլա, չտվողն ալ։

Թ. Մինակ թո՛ղ զիս։

Ր. Կերթամ, ես գլուխ ցավցնելու սովորություն չունիմ։

Թ. Գնա՛, կըսեմ կոր։

Ր. Չերթալիք չեմ ըներ, ես եկա քանի մը բան ուզեցի, դուք ալ չտվիք, ասոր ո՞վ կրնա բան մը ըսել։

Թ. ԷՈֆ...

Ր. Ուզեք կուտաք, չուզեք չեք տար։

Թ. Երկար ըրիր։

Ր. Ատոր ո՞վ կրնա խառնվիլ։

Թ. Չպիտի՞ երթաս։

Ր. Ինչո՞ւ չերթամ, բայց կարծեմ, որ ուզածներս տալու էիք։

Հ. (առ Ռ. դռան առջևը) Երթամ, երթամ։

Ռ. Տղայություն պետք չէ, կեցիր կ՝ըսեմ կոր։

(Ռ. նշանով կ՝իմացունե Ր-ին, որ խոսքին վրա պնդե)

Ր. Ի՞նչ պիտի պատասխանեք։

Թ. Պատասխանը տվինք ա՛։

Ր. Բայց ինչո՞ւ չեք տար ուզածներս։

Թ․ Երկար ըրիր։

Ր. Շատ աղեկ, բայց կ՝աղաչեմ, որ բարեկամություննիս չվիրավորվի։

Թ. Երթաք բարով, հոգ մի ըներ..․ ասանկ ալ պինդ երես, աներես մարդիկ տեսած չունիմ, բարեկամություն ըսելով մուրացկանության ելեր են. «Տաս նե ի՞նչ կ՝ըլլա... ուզածնիս մեծ բան մը չէ... մենք ալ դրացի ենք... տաք բան մը չեք կորսնցներ... ձեզի երախտագետ կ՝ըլլանք...» և այլն ըսելով մարդ կողոպտելու ելեր են։ Մեկ կողմեն գոհ եմ, որ իրենց բարեկամության ինչ ըլլալը հասկցա, և հիմա ժամանակն է, որ քաջաբար ամենուն դեմ դնեմ, որպեսզի ապագային մեջ իրենցմե վախնալու բնավ տեղի չունենամ։


ՆԱՄԱԿՆԵՐ, ՀԵՌԱԳԻՐՆԵՐ, ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

— Խիկա՛ր... Խիկա՜ր...

— ․․․․․

— Խիկա՛ր...