Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՈԻՄՆԵՐ

— Ինչ է սերը։

— էլեկտրական մեքենա մը, որ թե՛ երիտասարդները և թե՛ օրիորդները իրեն կը քաշե։

— Հրապարակի վրա որո՞նց գործը միշտ հաջող է։

— Բժիշկներուն և դեղագործներուն։

— Սրճարաններու ֆիշնապները ինչո՞վ կը շինվին։

— Կանանց քսված կարմիր պոյայով։

— Ի՞նչ է քունը։

— Չարշուի արհեստավորներուն հիմակվան զբաղմունքը։

— Ամենեն պատվավոր որո՞նք հաշվելու են։

— Պաթախճիները։

— Ի՞նչ է ժամացույցը։

— Մահվան մոտենալը ցցունող մեքենա մը։

— Ի՞նչ է այրը։

— Կնկան գերին։

— Ի՞նչ է չեզոքությունը։

Կառավարությանց ձեռքը խաղալիք։


ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՄԸ ՄԵՋ

— Հոս եկուր, ցրիչ։

— Եկա, խմբագիր էֆենտի։

— Թուղթը թրջեցի՞ք։

— Թուղթ չկա, որ թրջենք։

— Երեկվան ծախված օրաթերթերուն ստակները ի՞նչ ըրիք։

— Ի՞նչ պիտի ընենք, քսան ղուրուշեն ի՞նչ կ՝ըլլա։

— Ինչպես 20 ղուրուշ։

— Քանի՞ օխա էր որ, էֆենտի։

— Օխ ան ի՞նչ է, ծո՛։

— Չորս հարյուր տրամ, էֆենտի։

— Օխայո՞վ կը ծախեք կոր։

— Հապա, պախալը հատով կառնե մի։

— Պախալը ուսկի՞ց հանեցիր, հասարակության չե՞ք ծախեր, կոր։