Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թատրոն անուն ծաղրաթերթը՝ կիմացունե Մասիս անուն ծաղրարժան թերթին, որ Թատրոն անուն ծաղրաթերթը Մասիս անուն ծաղրարժան թերթին ըսած ազդարարությունը մինչև այսօր ընդունած չէ։

Թատրոն անուն ծաղրաթերթը կիմացունե արգո հասարակության, որ Մասիս անուն ծաղրարժան թերթին ազդարարություն մը պիտի ղրկվի, որ զգուշանա շողոքորթության վերաբերյալ հոդվածներ հրատարակելն։


ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՔ

Երբոր երկնիր երեսը կարմրի, անձրևի նշան է։

Երբոր Պահճե Քաբուեն շալակով անցնիս՝ գիտցիր, որ անձրևը եկած է։

Երբոր տեսնաս, որ բոլոր հարստությունդ կորսնցուցած ես՝ գիտցիր, որ Քոմիսիոն խանին մեջն ես։

Երբոր կամուրջին վրայեն քալելը անհնար ըլլա՝ հասկցիր, որ նույն օրը քիչ մը ձյուն եկած է։

Երբոր տեղե մը անցած ատենդ մեկ երկու հոգի ոտքեդ քաշեն՝ հասկցիր, որ Ենի ճամիին մեջն ես:

Երբոր չորս կողմդ գոց ըլլա ու անցնելու ճամբա մը չգտնես գիտցիր, որ գարագեղն ես։

Երբոր կռնակիդ փայտի հարված մը ուտես՝ հասկցիր, որ Թրամվեյր կուգա կոր։

Երբոր քալած միջոցիդ երկու կողմ երերաս՝ հասկնալու ես, որ կամուրջի վրա ես։

Երբոր բերանդ չվանի կտորներ գտնաս՝ գիտցիր, որ պախալե մը հաց առեր կուտես կոր։

Երբոր բերնիդ մեջ ակռաներդ թափվին՝ գիտցիր, որ հույն լոքանթայի մը մեջ րոզպիֆ կուտես կոր։

Երբոր գրպանդ ծակ ըլլա՝ ապահով եղիր, որ մեջը բան չկա։

Երբոր 5 թիվ շոգենավը առտուն կամուրջեն ճամբա ելնե և իրիկվան Պեյուք տերե հասնի՝ հասկցիր, որ հարավ կը փչե։

Երբոր քեզի այնպես գա, որ եղած տեղդ կայներ ու քայլ մը