Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցյալ չորեքշաբթի այս խումբը ներկայացուց Լա Պել էլենը։ Պարոն Ֆասուլյաճյան Քալքասի և պարոն Մնակյան Մենելասի դերը կատարեցին ամենայն հաջողությամբ, ինչպես օրիորդ Աստղիկն ալ Բարիսի մասն։ Նույնպես նոր Աշիլն և Աժաքսներն ներկայացուցին իրենց դերն ինչպես որ պետք Էին ներկայացվիլ։ Եթե խումբն ամնե գիշեր ներկայացունե այս խաղն, ամեն գիշեր ալ թատրոնը պիտի լենա։

Մանաս Էֆենտին ալ այս տարի Արևելյան թատրոնը վարձած ըլլալով կսկսի յուր ներկայացումներուն։ Չգիտեմք, թե Կեոչեյան էֆենտիի խումբը, որ Մանաս էֆենտիի խումբին քով իբրև սետեա կը մնա պալատի մը քով, ինչպես պիտի կրնա հանդիսական գրավել։


ԽԻԿԱՐԻՆ ԹՈՒՂԹԵՐԸ

— Իմացա՞ր, Խիկար։

— Չիմացա, ի՞նչ կա։

— Կառավարությունը հինգ տարվան համար դադրեցուցեր է...

— Ո՞ր լրագիրը։

— Լրագիր չէ, ներքին և արտաքին պարտքերուն տոկոսին կեսը։

— Պարտքին ներքին և արտաքինը ի՞նչ ըսել է, լո՞ւր է մի աս։

— Քու խելքդ չհասնիր։

— Ի՞նչ հանցանք ըրեր է եղեր այդ կեսը, որ դադրեցուցեր են։

— Այս դադարումով գանձուն վիճակը պիտի բարեկարգվի և ապագային մեջ շատ աղեկությոեններ պիտի ըլլան։

— Ըսել կըլլա, թե մյուս կեսն ալ դադրեցունեն նե գանձուն վիճակը ալ ավելի աղեկ պիտի ըլլա։

— Դրամական բաներուն քուկին խելքդ շատ չհասնիր, քանի որ այս տնօրենությունն բոլոր լրագիրերը կը գովեն կոր նե ըսել կըլլա, թե ասանկ ըլլա նե՝ աղեկ պիտի ըլլա։

— Մենք ալ բան մը ըսած չունինք ա՛։

— Հիմա դուն քոնսոլիտներդ ի՞նչ ըրիր։

— Ես քոնսոլիտ չունիմ, որ բան մը ընեի։

— Անցյալներն ունեիր հապա։

— Անցյալներն ունեի, ծախեցի, գործերս ձախորդ գնացին,