Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ թաղական աղայն մը, ո՛չ սերիո էֆենտիե մը պիտի լուսավորվի, այլ այսօր ծեծվող դասատուներեն պիտի լուսավորվի։


ԽԵՂՃ ՍԻՐԱՀԱՐ ՄԸ

— Բարև՛, էֆենտի։

— Աստծու բարին։

— Թատրոնի խմբագիրը դո՛ւք եք։

— Այո՛։

— Ձեզի հոդված մը գրել պիտի տամ։

— Ագգայի՞ն։

— Չէ՛։

— Բանասիրակա՞ն, տնտեսակա՞ն։

— Չէ՛, չէ՛, իմ վրայոքս բան մը պիտի գրել տամ։

— Ի՞նչ է։

— Ո՜հ, խմբագիր էֆենտի, եթե գուք իմ տեղս ըլլալիք մինչև հիմա կը մեռնեիք. անիրավության մը զոհ գացած եմ։

— Գո՞րծդ ձեռքեդ հափշտսակեցին։

— Չէ՛, աղքատությունը ինձի հանցանք է եղեր։

— Կաղաչեմ, ըսե՛ք, ձեռագիր պիտի գրեմ, սպասելու ժամանակ չկա։

— է՜հ, մեծապատիվ խմբագիր էֆենտի, կ՝ուզեմ որ թերթիդ մեջ աղվոր մր լվաս սա բռնավորը։

— Զրուցե՛։

— Աշխարհի առջև ծաղր ու ծանակ ընես սա գազանը։

— Ըսե՜ք։

— Նվաղկոտ աչքերով, բարձր հասակով, սևեր հագած աղջիկ մը տեսա անցյալները Սկյուտար, զինքը սիրեցի և սիրելս ալ իմացնելու համար նամակ մը գրեցի իրեն։

— Նամակիս մեջ իմացուցի իրեն, թե գիշերները չեմ քնանար կոր, ցերեկները գործի չեմ երթար կոր, իրեն համար կը մեռնիմ կոր։ Ա՜հ, մի խնդար վրաս, կ՝աղաչեմ էֆենտի, դուն ալ տեսնաս նե զինքը կը սիրես։

— Չեմ խնդար կոր։

— Քալվածք մը ունի, որ հարյուր աղջիկ կարժե, նալվածք մը ունի, որ հազար աչք կարժե, աչք մը ունի, որ միլիոն նալվածք կարժե. ոտքերն ալ պտըտիկ են... ա՜հ...

— Նամակիդ ի՞նչ պատասխան գրեց։