Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընելու համար լրագիր կը հանեք, վա՜յ այն ազգին, որ ձեզմե օգուտ կը հուսա, գոնո սա ոտանավորս հրատարակեցե՛ք։

— Չեմ կրնար, ըսինք։

— Գոնե մեկ տունը դնեիք։

— Չըլլար։

— Գոնե կարդայի, մտիկ ընեիք։

— Ա՛լ ձանձրացնես կոր։

— Երկու տող բան մը կը գրես ա՛։

— Բանդ գնա՛, կը գրեմ։

Այս պատասխանին վրա մեր սիրահարը գոհություն հայտնելով մեկնեցավ։

Կը հուսանք, որ ուրիշ անգամ չգար մեր գլուխը ցավցնելու։


ԳՈԻՇԱԿՈԻԹՅՈԻՆՔ ՄՈՏԱՅԻՑ

Կանանց ֆիստանները ավելի երկար պիտի ըլլան և անոնց բեշերը Էրիկները կոն ակնին առնելով պիտի տանին։

Կանայք երեսնուն մեկ կողմը ճերմակ, մյուս կողմը կարմիր պիտի ըսեն, քթերնուն ծայրն ալ սև կետ մը պիտի դնեն։

Գլխարկներուն վրա մեյմիկ կապիկ պիտի դրվի։

Երիտասարդաց բանթալոնները խիստ նեղ պիտի ըլլան և գրպան պիտի չունենան։

Պոթինները ընդհանրապես քիչ մը պատռտած պիտի ըլլան։

Քսակները գրեթե բոլորովին պարապ պիտի ըլլան։

Առնելիքի տեր մը պիտի ամչնա երթալու յուր առնելիքը ուզելու։

Կանայք քալած ատեննին մեջքերնին կոտրելու տեղ գլուխնին մեյ մը աջ, մեյ մը ձախ միշտ պիտի շարմեն։

Ձմեռվան բալթոները անցյալ տարվան բանթոները պիտի ըլլան. բայց թերս պիտի հագվին։

Վիեննայեն աղջկանց համար մոտաներ պիտի գան, Բարիզեն ալ երիտասարդաց համար։

Աղջիկներեն ոմանք սիկարայի տեղ նարկիլե պիտի խմեն. ոմանք ալ օղիի տեղ րոմ։

Տետեին մեկը յուր լապճինը ծոցը դրած՝ իբրև ծխախոտի քսակ պիտի գործածե։

Թատրոնի Սպինքսը Ղալաթա Քուլեսիի հաստությամբ պասթոն պիտի գործածե։