Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինձի ասանկ անգղիացի սպասուհի մը բերեր, բայց ամենեն ավելի կը փափագեի, որ այս եղբայրս մոռացկոտ ըլլար և ասկից մեկնած միջոցին հետը տանելու մոռնար զայն, հոս ձգեր և այս սպասուհին պաշտոնազուրկ սպասուհվույս հաջորդելով՝ տանս ներքին գործերուն պաշտոնեությունը հանձն առներ։ Պետք չէ որ սպասուհի անունը ձեզի սոսկում պատճառե. չեք կրնար երևակայել, թե որչափ կը սիրեմ այս խեղճ սպասուհիները, թե որչափ կը խորհիմ իրենց ապագային վրա։

Ձեզի բան մը ըսեմ նե ուրիշին չեք ըսեր ա՛։ Երազներս քիչ օրեն իրականություն պիտի առնեն։ Մարգրիտի պես սպասուհիս, իմ պահապան հրեշտակս, ծերությւաս միայն նեցուկն եղող սպասուհիս հոս է։ Եղբայրս չար և բամբասող լեզուներու նյութ չմատակարարելու համար՝ հետը բերած սպասուհվույն ձեռքեն բռնած՝ մեր ազգականներուն տուները կը պտըտցունե կոր, ամենուն կը ներկայացունե կոր զինքն ըսելով՝ թե խոհարարության պաշտոն վարեր է իր քով, թե աղեկ կերակուր կեփե եղեր (ամեն բան եփված է արդեն)։ Կը հուսամ, որ եղբայրս շատ զբաղյաԼ ըլլալով՝ անշուշտ պիտի մոռնա հետը տանելու իր խոհարարուհին, որուն ապագան դարձյալ ես պիտի խորհիմ։

Հասկցա՞ք, ընթերցողը, ի՛նչ կ՝ընեի, եթե այսօր հարուստ ըլլայի. բայց գիտե՞ք ինչ կընեի, եթե ասկից տասնհինգ օր ետքը հարուստ ըլլաի։

Տասնհինգ օրեն կըսեմ։


ՄԵՐ ԱՆԹԻՔԱՆԵՐՈԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Անթիքայի սիրահարած ծառայություն մը մատուցանելու մտոք՝ հետևյալ հավաքածուն կը հրատարակենք, որպեսզի ցանկացողը մեր մուսարանը դիմելով իրենց ծարավն հագեցունեն։

Ահավասիկ իրենց շարքին համեմատ կսկսինք։

ինձ տասնոց մը[1].

Նոր Դար մը.

Մեջր սուտ չգտնվող Լրագիր

Առանց Գաղղիերեն խառնուրդի մը։

  1. Մեր տրամադրության տակ եղած «նատրոնի» սույն համարը թերի է։ Ծ. կազմ.։