Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առանց կիրի ընտիր օղի։
Այս միջոցին տասնավոր թիվերեն անդին անցնող վաճառական մը.
Զուտ խահվե.
Մարդ չմեռցուցած բժիշկ մը.
Մոտայե և զարդարանքե խորշող օրիորդ մը.
Սիրեմ բայը խոնարհել չգիտցող աղջիկ մը.
Պաշտեմ բային սահմանական ներկան չգիտցող երիտասարդ մը.
Ցորեկները լոքանթան կերակուր ուտող մեկը.
Չծխող կին մը.
Բամբասանք չսիրող պառավ մը.
Քաղաքավար զինվոր մը.
Գթասիրտ գարատաղցի մը.
Սերվիո պատերազմի դաշտեն ետ դարձող կամավոր ռուս մը.
Քաջ ձի հեծնել գիտցող հրեա մը.
Միայն տիրոջը գործին համար և ո՛չ թե մամոնայի գործին համար աշխատող միսիոնար մը։
Առջի պսակին կարգվելու պատրաստվող երիտասարդ մը.
Յավան յախալը բալթո մը.
Յամասըզ պոթին մը.
Այս տարվան մեծ պաքին պահք չբռնող մեկը.
Սխալական պապ մը.
Առանց մորուքի փաստաբան մը.
Փաստաբան չեղող մորուք մը.
Շիտակ խոսող և անոթութենե չմեռնող վաճառական մը.
Պոլսո մեջ այարլը ժամացույց մը.
Շըմենտըֆերը իրեն չզարնող աքսիոներ մը.
Հայերեն խոսող Հասունյան մը.
Հինգնոց քայմեն հինգ ղուրուշեն ավելի առնող մը.
Խղճահար սարաֆ մը.
Արդարասեր պախալ մը.
Անկողմնակալ խմբագիր մը.
Մազերուն մեջ ճերմակ չինկած երիտասարդ մը.
Նիհար քահանա մը.
Օտարամոլ չեղող հայ մը.
Հիպրիթ չծախող պարսիկ մը։
Պարսիկ չեղող քիպրիթճի մը.