Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏՐԻԱՐՔՑՈԻ ՄԸ

— Քեզի աղաչանք մը ունիմ։

— Ի՞նչ է, Խիկար։

— Սա Կարնո Հարություն եպիսկոպոսը Պատրիարք ընենք։ Կարնեցիք շատ կը փափագին կոր, որ առաջնորդնին Պատրիարք ըրա և Կարինեն մինչև հոս ճամբու ծախքն ալ վճարելու հանձն կառնեն կոր։

— Սրբազան Պատրիարքը հրաժարականը ետ պիտի առնե, որով պատրիարքցուի պետք չպիտի ունենանք։

— Ի՞նչ վնաս ունի, Հարություն եպիսկոպոսն ալ թող Պատրիարք ըլլա. երկու Պատրիարք ըլլա նե՝ գործերն ավելի շուտ կը քալեն։

— Երկու Պատրիարք լսվա՞ծ բան է, Խիկա՛ր։

— Թո՛ղ ասկից վերջը լսվի, սա Հարություն եպիսկոպոսը Պատրիարք ըլլա նե ի՞նչ կ՝ըլլա։ Կարող մարդ մ՝է, ազգին մեծ ծառայություններ կընե, հապա որչափ մեծ ծառայություն ըրած կըլլա կարնեցոց, երբ անկից ելլա ու հոս գա՝ Պատրիարք ըլլա։

Հարություն եպիսկոպոսը Պատրիարք ըլլալուն պես, մեյ մալ կը նայիս, որ Կարինի վարժարանները կանոնավոր ընթացք մը կառնեն, տեղվույն ազգային գործերը երեսի վրա չեն մնար, ո՜ր մեկն ըսեմ, Հարություն եպիսկոպոսի Պատրիարք ըլլալը կարնեցոց մեծ օգուտ ունի։


ԻՆՉ ՈՐ ԱՆԿԱՐԵԼԻ է

Արշալույսին վերջապես օր մալ լուսավորվիլը (լուսնալը)։
Առանց կանդեղի մօգնության Լոյս կարդալը։
Առանց գուշակության Լրագրի թիվ մը գտնելը։
Քյուրտերեն չհարստահարված հայաստանցի մը։
Աշճի Մարգարին եփած ապուրին մեջ հավի ջուր։
Պոլսո փողոցներու մեջ մաքրություն։
Սրբազան Պատրիարքին շաբաթը անգամ մը հրաժարական չտալը։
Ազգային դպրոցներուն բարեկարգությունը։