Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. — Սրբազան պապը մեռնելեն ետք, ո՞վ պիտի հաջորդե անոր։

Պ. — Նվիրապետական կարգին մեջ ամենեն հինը։

— Ո՞վ։

— Չամուրճյան պատվելին։

Հ. — Արևելյան խնդիրք ո՞վ պիտի լուծե։

Պ. — Կորդյան հանգույցը լուծողը պիտի լուծե։

Հ. — Ճշմարտությունը, արդարությունը, անկեղծությունը ո՞ւր և ի՞նչպես գտնելու Է։

Պ․ — Անոնք գտնելու համար սուրբ Մինասին առջև մոմ վառելու է։


ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՀԱՐԳՎԵԼՈԻ ԵՆ...

— Ի՞նչ կը խորհիս կոր, Խիկար։

— Ի՛նչ պիտի խորհիմ, երեսփոխան մը չկրցի ըլլալ։

— Ուրիշները եղան ա՛, դուն ալ անոնց պես երկրին շահերը չպիտի՞ պաշտպանեիր։

— Պիտի պաշտպանեի․ բայց ես ուրիշ առաջարկություններ պիտի ընեի։

— Ի՞նչ առաջարկություններ։

— Այնպիսի օրենքներ պիտի առաջարկեի, որ մեր ժողովրդյան վիճակին հարմար ըլլան: Օրինակի համար, մյուս տերությանց օրենքը կը տրամադրե, որ պարտքը չտվողը բանտարկվի, բայց այս օրենքը կրնա՞ հարմարիլ անանկ երկրի մը, որուն բնակիչերը ընդհանրապես պարտքերնին հատուցանելու անկարող վիճակի մեջ են։ Այս մասին ես անանկ օրեք մը պիտի առաջարկեի, որ բոլոր պարտք ունեցողները ոչ միայն չպիտի բանտարկվին, այլ իրենց պարտատերներուն առջև պիտի փառավորվին։

— Ատանկ օրենք մը կրնա՞ ըլլալ։

— Ատ չգիտեմ, միայն սա գիտեմ, որ կամ օրենքը բարվոքելու Է, կամ ժողովրդյան վիճակը։

— Ժողովրդյան վիճակը ի՞նչ ունի եղեր։

— Ի՞նչ պիտի ունենա, ամեն մարդ տնտեսագիտության համար ո՛չ ըրածը գիտե կոր, ո՛չ դրածը։ Լասթիք հագնողները՝ լասթիքներուն տակը քյոսելե զարնել կուտան կոր որ շատ դիմանան։

Ֆես հագնողներեն ոմանք խալփախ գործածել պիտի սկսին։ Երեկ