Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և առանց ամսական վճարելու տղաս հոն ղրկեմ, բայց գտնալ։

— Ատոր դյուրին ճամբան կա։

— Ի՞նչպես։

— Դպրոցի մը հոգաբարձու կըլլաս։

— Ե՞տքը։

— Ետքն ալ Ֆեսխանեի խումաշեն լաթ շինել կուտաս, կը հագնիս, կը լմնա կերթա։

— Ե՞տքը։

— Այսչափ, ուրիշ բան պետք չէ, տղադ ձրիաբար կը դաստիարակվի։

— Ատ ինչ աղեկ բան, թաղեցին բան չը՞սեր։

— Կըսե, բայց դուն չլսելու կը զարնես, դասատուներն ալ ուզածիդ պես կը կառավարես։ Ամսականը ուզող դասատուին «կորի՛ սրկեց, դդում գլուխ» կըսես. կրցածիդ չափ կը պոռաս, կը կանչես։

— Հապա դասատուն ալ ինձի դեմ խոսիլ սկսի ու վրաս վազե նե։

— Մի՛ վախնար, շուտ մը մարդ կուգա ու «մեր հոգաբարձուն բերնեն ելած խոսքերը չլսեր, քաղաքավարությունը քիչ է» ըսելով դասատուն կը համոզեն ու թող չեն տար որ զքեզ ծեծս։

— Անանկ է նե շուտ մը երթամ Ֆեսխանեի քսումաշեն լաթ շինել տամ, իմ ալ փնտրածս ասանկ թաղ մէ, շատ հավանական է, ոը ստակ չտալեն ետքը ստակ ալ առնեմ։

— Ատոր խելքս չհասնիր։


ԱՆԹԻՔԱՆԵՐ

— Զինվորի մը 3 ցորենի ծանրությամբ երկաթե արկղը, որ երկու տարվան պաշար պարունակե։

— Մեծ ժամացույց մը, որ փոխառության ժամը միայն կը ցուցնե և ոչ թե հատուցման։

— Արամազդա արծվին թևեն քաշված փետուրներ։

— Տեմոսդենի մացառե մը զգացած երկյուղեն կտոր մը, որ թշնամի կարծելով կյանքը խնդրեց։

— Նոյ նահապետին տապանին մեջ առած զույգ աղավնիներու կտուցը։