Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, որովհետև հարուստները միայն եկեղեցվո մեջ թաղվելու իրավունք ունին եղեր... և հարուստ մը այս իրավունքը պաշտպանելու համար խոստացած մեկ բարեգործությունը ետ առավ։

— Շիտակ է, բայց դուք ալ միշտ ապօրինավորությանց մեջ կը գտնվիք կոր։

— Այո՛, Ժողովուրդը ազնվականության ճնշել չտալու համար։

— Եթե այդպես ըլլար՝ ձեզի կը նվիրեի թերթս, բայց կը տեսնեմ, որ այդպես չէ. սակայն ինչ որ ալ ըլլա՝ քանի որ այսօր Պատրիարքարան են ավելի վարժապետանոցի պետք ունինք, ես ալ ձեզի համակարծիք եմ, և կը հուսամ, որ կը հաջողինք, որովհետև ժողովուրդը ընդ մեզ է։

— Շնորհակալ եմ... հատ մը կը խմե՞ս։

— Ո՛չ։

— Այս միջոցիս բարեկամս (երազի մեջ) մնաք բարով ըսելով ձեռքս այնքան ուժով սղմեց, որ ցավեն արթնցա, և քիչ մը խորհելես վերջը, թե՛ խոսակցություննիս երազ էր, թե ճշմարտություն, համոզվեցա, որ վերջինն է եղեր։


«ԼՐԱԳՐԻ» ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՄԵՋ

— Ցրվիչ. հոս եկուր։

— Խմբագիր, հոս եկա։

— Երեկվան թիվեն մնա՞ց:

— Որչափ կ՝ուզես... արդեն չծախվեցավ որ։

— Իրավ որ շատ ապերախտ է սա ազգը, ինչ բարիք որ ընես չճանչնար։ Վան քաղաքին մեջ այնչափ բարեկարգություննեը ըրի, տաճիկ ոստիկաններուն ամենն ալ ցրվեցի ու հայոցմե ոստիկանություն կազմեցի. քանի մը տաճիկ ալ բռնել տվի ասոնց, և դարձյալ տզգը իմ քըյմեթս չգիտնար կոր։ Ո՞ր խմբագիրը ասանկ մեծ ծառայություն մատուցած է ազգին։

— Ի՞նչ կրնաս ընել, մեր ազգն ալ ասանկ տզգ մե։

— Եթե առջի օրվան ըրած բարեկարգությանս վրա քիչ մը քաջալերություն գտնայի՝ այսօր ալ Մուշը կը բարեկարգեի։

— Ի՞նչ օգուտ որ...

— Կովկասու մեջ հեղափոխություն հարուցի, այնչափ բանակներ