Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մինչև որ չորս քսաննոց թուղթը հոս չգա՝ քահանաները սըկե հունա չեն երթար, օրհնած:

— Տեր հայր, դուն ղրկե զանոնք, վերջը ես կուգամ կուտամ:

— Չըլլար, օրհնած:

Թաղական մը — հարյուր վաթսուն ղուրուշ ալ տիրացուներու համար պիտի տաք, փուլ մը պակաս չըլլար, բրի ֆիքս:

— Տեր հայր, օրե՞նք է, որ ստակը կանխիկ չառած քահանաները չերթան։

— Այո՛, օրենք է, Զատկի օրերը մեկ քսաննոց թուղթի քահանա գտեր ես տե՝ չե՞ս հավնիր կոր։

— Քսաննոցեն պակաս չըլլար։

— Կըլլա ամա, մեռելը ուզածնուդ պես չթաղվիր. թաղել կա. թաղել ալ կա. ուճուզ էթին չորպասը տաթսըզ օլուր կ՛ըսեն։

— Տեր հայր, շուտ ըրե, սա քահանաները ղրկե՛, չէ նե հռովմեական վարդապետները պիտի վերցունեն, ամոթ է, պզտիկություն է մեզի։

— Ուզեն նե հրեաները վերցունեն, որին բապուճը, քսաննոցները տալու են, օրհնած։

Մարդը քահանային այս անվայել վարմունքին դեմ սրդողած՝ շիտակ սրբազան Պատրիարքին տունը երթալով գործը կը պատմե։ Նորին սրբազնությունը երկու տող գիր գրելով կը հրամայե, որ անմիջապես չորս քահանա և քանի մը տիրացու ղրկվին։ Քահանան այս գիրը կարդալուն պես կը պոռա.

— Սրբազան Պատրիարքը իր գործին խառնվի թող, մեր եկեղեցիին խառնվելու իրավունք չունի։

— Հրամմեցե՛ք, տեր հայր, առեք ուզածնիդ և ղրկեցեք քահանաներն ու տիրացուները, կ՝ըսե մարդը ու տուն կերթա։ Կես ժամեն ետքը կը տեսնա, որ միայն երկու ղարիպ քահանա կուգան. ասոր վրա նորեն եկեղեցի կ՝երթա և ավագերեցը գտնալով.

— Չորս քահանա պիտի ղրկեիք, երկու հատ ղրկեր եք, կըսե:

— Ի՛նչ ընեմ, քահանա չկա, կուզեք նե ես գամ, բայց զիս չեք կրնար կշտացնել, ես օլուր օլմազ ավագերեցներեն չեմ։

Շատ մը դժվարություններե ետքը, խեղճ մարդը կը հաջողի քահանա մ՝ալ առնելով տուն տանելու ու մեռելը վերցնելու։

Այս դեպքը Կրոնական ժողովո ուշադրությանը ներկայացնելով կը խեդրենք, որ արժանն տնօրինե, որպեսզի նմանօրինակ դեպքեր, որ դժբախտաբար միշտ կը պատահին, ուրիշ անգամ տեղի չունենա։