Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետևյալ օրը կելնեի կանուխ, ժողովին կերթայի։ ժամանակը կուգար, ժողովը կը բացվեր։ Ամբաստանողն և ամբաստանյալն կը ներկանային ժողովին։ Ժողովը մեծամասնությամբ դատին վճիռ տալ կը պատրաստվեր ի նպաստ իմ պոնոս չկոտրողին: Ես ոտքի վրա կելնեի և կըսեի.

— Կը բողոքեմ, մի վճռե՛ք, մինչև որ գործը աղեկ մը հասկցվի (մինչև որ պոնոս ընդունվի), անիրավ է, անիրավ է այս մարդը: Իրավունքը անդիի կողմը կը տեսնեմ կոր այսօր։ Ոտվնիդ պագնեմ որոշում մի՛ տաք, քսան ոսկին պիտի հանեք զիս։

Ժողովը որոշումը կուտար, պոնոս չկոտրողը դատը կը վաստկեր, բայց ես դարձյալ չէի հուսահատիր և կր պոռայի․

Այս խնդիրը մինչև Ընդհանուր ժողով պիտի հանեմ, մինչև Շուրայի Տևլեթ պիտի տանիմ, եթե հարկ ըլլա, քոնֆերանս մը պիտի ընել տամ Պոլսո մեջ, որ այս մարդը անիրավ ելնե այս դատին մեջ։

Մեյ մալ կը տեսնեի, որ ստակ մը չկրնալ փրցունելես զատ նատրոնի մեջ կը կարդայի ինքզինքս և քանի մը օր ետքը խմբագիր մը կը ներկայանար ինձ իմ պոնոս ձեռքը բռնած և կըսեր․

— էֆենտի, սա պոնոն վճարեցեք։

Ի՞նչ կըսեք, սա աղվոր խաղ չէ՞ մի։

Եվ ահա ասանկ խաղի մը չհանդիպելու համար է, որ ազգային պաշտոն վարել չեմ ուզեր։


ԳԻՇԵՐՆԵՐԸ ԱՌԱՆՑ ԼԱՊՏԵՐ ՊՏԸՏՈՎՆԵՐԸ ՊԻՏԻ ԲՌՆՎԻՆ

Այս պատվերին վրա տիկին Մարգարիտը ուրախութենեն խելքը թողուց առջի օրը, որովհետև իր էրիկը իրիկունները անպատճառ Թաղին բոլոր գինետունները պարտելու սովորություն ըրած ըլլալով՝ գիշերվան ժամը երեքին հազիվ տուն կը դառնար գլտորելով.

Երեկ իրիկուն, ըստ սովորականին, էրիկը տուն դառնալուն պես կնիկը դեմը ելավ և ըսավ․

— Այս իրիկուն վերջին իրիկունն է, ասկից վերջը կանուխ պիտի գաս, այնպես չէ՞։

— Ինչո՞ւ համար։

— Անոր համար, որ գիշերները առանց լապտերի պատողները պիտի բռնեն։

— Կնիկ, աղեկ որ ըսիր, վաղը առտու շուկա երթողնիքեն լապտերը հետս տանիմ։