Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կը բարկանա՞ք կոր.․․ բարկությունը ի՞նչ աղվոր կը վայլե կոր ձեզի...

— Կարծեր թե կատակ կընեմ կոր, կատակ կընեմ կոր նե երիտասարդությանս խերը չտեսնեմ..․ այդ աչքերը, տիկի՜ն, աչք չեն, այլ երկու ադամանդ։ Եթե կարգված եք՝ ձեր էրիկը անխոհեմ մեկն է. ադամանդները խաղի մը մեջ կը դրվի՞ն. և անանկ միս մինակ չեն ելնիր... ի՞նչ ըսիք, տիկին։

— Բան մը չըսիք, ներեցե՜ք, կարծեցի թե բան մը ըսիք․․․ թող կուտաք, որ թևս նվիրեմ ձեզի։

— Կրնա ըլլալ, որ կառք մը ուզեք.․․ է՝յ, կառավար, հոս եկուր։

— Սըկեց նըճեննեմ կըլլաս և զիս հանդիստ կը թողուս։

— Բնավ երբեք։


ԳԵՇ ԱՏԵՆ

Շատ գեշ ատեն կային մինչև հիմա լսված
Բայց հիմակվան պես երբեք չէր տեսնված

Վա՜յ գեշ ատեն և այլն, և այլն։


Առջի գեշ ատենին
Մանչ աղջիկ ու ծեր կին
Ճերմկնալու համար
Ալուր կը քսվեին.
            Բայց հիմա եկուր նայե
            Ալուր չիկա փուռը
            Սև երեսով մնաց
            Ամբակումին քուրը։
                      Վա՜յ գեշ ատեն։

Առջի դեշ ատենին
Ստակը պախըռ էր
Անկուտին հինդ ղուրուշով
Մեծ չալըմ կր ծախեր․
            Բայց հիմա տուներնիս
            Ան ճինսն ալ չմնաց
            Պախըռներն առոք փառոք