Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առջի գեշ ատենին
Մեծատուններ կային
Երբեմն ձեռքի տակե
Հաց, կուտ կը բաժնեին.
          Բայց հիմա անոնք լման
          Փախան, կորան, մեռան
          Շատեր ալ կան որ
          Մենե եվել կուլան.
                    Վայ գեշ ատեն։

Առջի գեշ ատենին
Թատրոն մը ունեինք
Թե լայինք, թե խնդայինք
Գոհ սիրտ դուրս կելլեինք,
          Բայց նա ալ Անին դարձեր
          Անոք անտեր լացեր
          Առավ փախավներու
          Ճանկը որս մնացեր,
                    Վա՜յ գեշ ատեն։

Առջի գեշ ատենին
Ունեինք ազգասերներ
Որք միշտ հօգուտ ազգին
Տանեին բարի սերմեր,
          Բայց հիմա խաբեբաներ
          Ատենեն օգուտ քաղեն
          Ազգասեր ձևանալով
          Ազգային տունը քանդեն.
                     Վա՜յ գեշ ատեն։

Առջի գեշ ատենին
Շատ ճահիլներ կային
Որոնք հացի համար
Քրտինք կը թափեին.
          Բայց հիմա ծույլ, երկրաչափը
          Զիս ալ հաշվե տե՜ս որչափ
          Անհարակեր մնացեր ենք
          Հազըրին կը պեքլեենք²
                    Վա՜յ գեշ ատեն։