Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շիրքեթի Խայրիեի շոգենավերու մեջ հանգստությունն,

Առանց քսակահատի փողոց գտնելու դյուրությունը։

Մանուկներուն աչքը լույս...

«Բուրաստան մանկանց» անուն պատկերազարդ հանդես մը հրատարակվիլ սկսավ նոր տարիեն սկսելով։

Կը հուսանք որ մեծապատիվ հրատարակիչներն հաջողություն պիտի գտնեն, որովհետև մեր ազգին մեջ մանուկներն չափահասներեն բազմաթիվ են։

Մեզ տրված տեղեկություններուն նայելով Պրոլսայի առաջնորդ գերապատիվ Բարթուղիմեոս եպիսկոպոսն ալ փութացեր է բաժանորդ գրվիլ։

Ուր էր թե ուրիշներն ալ այս տղուն օրինակին հետևեին և քաջալերեին մանուկներու հատկացյալ այս թերթն՝ որ չափահասներուն ի պետս հրատարակված լրագիրներեն ավելի ծառայելու կոչումն ունի։

— Ամերիկայի լրագիրներն և պարբերական թերթերն տարին 65.000.000 քաշ թուղթ կսպառեն եղեր, Մարտիրոս աղա։

— Մեր ազգն ալ տարին 70.000.000 քաշե պակաս կսպառե խաղի թուղթը։

Ամբակում աղա, լրագիրի մը մեջ կարդացի որ անցյալ երեսուն տարվո մեջ քաղաքական պատճառներու համար Բարիղի մեջ 1459 փողոցներու անուններն փոխված են։

— Ատ ալ բան մը չէ, երբեմն կըլլա որ ես պարտատերներե չտեսնվելու համար օրը հազար փողոց կը փոխեմ։


ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶՎԱՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԻԿՆԵՐ

Կապիկները բնական պատմության դյուցազներուն մեջ նշանավոր տեղ մը կը գտվեն։ Ասոնք ժամանակավ այրեցյալ գոտիին տակը և ծառերու վրա բնակելով, պտուղներով կը կերակրվեին, իսկ այժմ քաղաքակրթության շնորհիվ, աշխարհիս ամեն կողմերը տարածված են, տուներու մեջ կը բնակին, ոչխարի միս կուտեն, կը պարեն, կերգեն, կը խմեն, և պատվական կյանք կանցունեն։ Ասոնք բնությամբ ճարպիկ ու խորամանկ են. կսվի,