Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լուծում. — Պնդությունը զորավոր ըլլալուն փյուրկաթիվն օգուտ չըներ կոր։ Քաղաքականություն. — Ել տեիրմենթ։ Կեդրոնական սնտուկ. — Րոչիլտ պանգան։ Պատրիարքարան. — Եթե կուզես պատմել մեկը, հիչ մի կենար հոն պաշտոնյա կարգե։ Վարդապետ Նշանակությունը դեռ խնդրո տակ է։ Թրախոմա. — Այս տարի ընդհանուր քեսատություն ըլլալուն ամուսնացելոց թիվն ալ խիստ շատ նվազած է։ Մանզումեի էֆքյար. — Բեյղամպեր, ֆիլոզոֆ և տիպլոմաթ։ Մեճմուայը Հավատիս. — Տոքանմա պանա, եըքըլըրըմ, հա։ Մեճմուայը Հավատիս. — Վել հասըլ Միլլեթ մեճլիսի ենիտեն թանզիմ Օքումալը քի միլլեթին իշլերի տետյուզելսին։


ՃԻԶՎԱԹԻՔ

(Տեսարանն է Վանա առաջնորդարանը)

— Ծառա եմ. առաջնորդ հայր, ահա եկա, որ ուլթիմաթոմս տամ. պետք է որ ինձի զինվորական տուրքեն ազատ ընես, միրիին ութ հարյուր ղուրուշ պարտք ունիմ. ան վճարես ազգային սնտուկեն. կնիկես գոհ չեմ. զայն թողլով ուրիշ Յառնելու հրաման տաս:

— Շատ աղեկ, օրհնյալ ժողովուրդ, այդ խնդիրներդ գավառական ազգային ընդհանուր ժողովո առաջարկեմ, ութ օրեն եկուր պատասխանն առ։

— Ա՜, այդ ինչ ըսել է, սրբազան, ես հիմա պատասխան կուզեմ, չէ նե իմ հայ ըլլալս ինչի յարար եղավ. հիմա կատարելու է այս ըսածներս, չէ նե ես ալ կերթամ բողոքական կըլլամ, չէ, անկլիքան կըլլամ. չէ, չէ. ինտո՞ր կըսեն անոր. սա ուր է նոր եկան, ճիզվիթ կըլլա հա՜։

— Ողբամ զքեզ հայոց խաֆա, հանուրը հյուսիսականաց...:

«Եվ որովհետև Հայաստանի մեջ հիմնական բարենորոգմանը պետք կա. սոցա հիմունքն պատրաստելու համար ճիզվիթյան ամենաբարի եղբարց դեպ այն կողմ ուղարկելն դյուրացնելու միջոցներն հայթայթել հուսալի է ձեր արթուն խնամածութենեն»։

Այնպես կը պատմեն, թե կաթոլիկ եղեղեցվո մեկ անդրանիկ