Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոռցա ըսելու նաև, որ ազգասեր է, որովհետև մարդու նեոպեթ չտալով մախարայի պես կըրըչ կը խոսի։

Աստված պահե զմարդ զինքը լսելե։


ԳՈԻՇԱԿՈԻԹՅՈՒՆՔ

Գերապատիվ արքեպիսկոպոսին մեկը աս անգամ ալ իր մուրատին չհասնելուն համար քիչ ատենեն խալփախը մեկդի պիտի նետե։

Մեծապատիվ Գրասեր-Ատոմը Լիթրեի գերեզմանին ուխտի պիտի երթա։

Օշինապատիվ Լևոն-Զարեհը այնքան պիտի բարկանա, որ ակնոցը քիթեն և պասթոնը ձեռքեն պիտի թռի (Աստված պահե յուր խելքը)։

Ուսումնապերճ վարժապետ մը ազգասիրաբար ջրավաճառի խանութ պիտի բանա։

Մեծապատիվ խմբագիր մը վաճառականության պիտի սկսի։

Կնոջմեն դժգոհ մարդ մը իր կինը պատմելու համար ինքզինքը ծովը պիտի նետե։

Մեծապատիվ Տ. Ս. Փափազյան ժողովի երթալն պիտի դադրի ազգասիրաբար և հետևապես ազգին գործերը կարգի պիտի մտնեն։

Երիտասարդուհիին մեկն իր խուշիկեն վրեժ լուծելու համար անոր գնդասեղ մը պիտի ղրկե։

Դատաստանական խորհուրդը տուներու մեջ խըռըլթըները դադրեցնելու և խաղաղություն վերահաստատելու համար էրիկները կնիկներեն պիտի բաժնե։

Ընդհանուր մողովին մեջ երեսփոխանները պիտի լռեն և աթոռները խոսին։

Լույսի մեծապատիվ բաժանորդներն ալ ազգասիրաբար իրենց պարտքը պիտի վճարեն։


ԲԱՌԵՐՈԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ

Ժողովուրդ. — Է բառ գոյական, անուն հավաքական և եզակի ու հոգնակի, ինչպես որ քեֆդ ուզե։

Խըյմեթը գիտցողին անսպառ գանձ և դրամագլուխ Է. ուստի, առտուն կանուխ ելլողը, գրիչ և բրիչ, լեզու կամ մեղու, օչիլ կամ