Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակ այնտեղ գիշեր կըլլա. հետևաբար անոնց լուսի մեջ գործածները մենք գիշերները երազնուս մեջ կը տեսնենք։


ԲՈՐԹՈԻԿԱԼ

Քանի մը տեսակ բորթուկալ կա թեև, բայց ես Կիրիտինը կը սիրեմ։ Ի՞նչ օգուտ որ ասոր ալ կյանքը հայոց հույսերուն նման կարճ կըլլա ու ամեն մարդ չկշտանար։

Տղայությանս՝ դպրոցին մեջ խարթայի վրա ուսած Բորթուկալ մալ ունեի, բայց այն օրեն, երբ մայրիկս՝ հացագործին «չեթելեն» ձեռքս թխմելով «օ՛ն, տղաս, այսուհետև այս չեթելեն դու պիտի սրբես» ըսավ վերոհիշյալ բորթուկաքը այն օրեն մոռցա։


ԵԳԻՊՏՈՍ

Երկու տեսակ գույն ունի, ոսկեգույն և թխագույն։

Սա շատ համով ուտելիք մէ թեև, բայց վերջեն կոթն ալ ուտողին ձեռքը կը մնա և շատ ուտողին անհանգստություն կը պատճառե։


ԱԹԻՆԱ

Շատ գեղեցիկ է, մանավանդ Քաթինան։


ՀՈԼԱՆՏԱ

Պանիրներուն թագավորը։

Բայց ի՞նչ օգուտ, որ շատ ուտենե երեսն անգամ տեսած չունիմք. ի՞նչ է պատճառը, արդյոք նիհլիսթներե՞ն կը վախնա... ուրիշներուն պատճառը չեմ գիտեր, տոքթորը պատվիրած է, որ չուտեմ վասնզի ստամոքսիս վնասակար է։ Ա՜խ ա՜ն տոքթորը ․․․․․․․:


ՔՍԲԵՆՀԱԿ

Իրոք ալ քեբենեկի նմանություն ունի, լռիկ մնջիկ նստած իր տեղիկ մարդու չունի վնասիկ։


ԱՆԳՂԻԱ

Այս բառին արմատն է Անգղ(ադ պապա) ուստի մանրամասն տեղեկություն ուղողը պետք է դիմե կենդանաբանության մեջ վերոհիշյալ կենդանվույն պատմությունը կարդալ։