Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խածնել կուզես ակռա չունիս,
Խարճես պիտի՝ փարա չունիս,
Լա՞վ է մի քանի հավկիթ գտնաս՝
Սուսիկ բուսիկ կոլոշկա նստիս։

— Փունջ —


Պեն պիլիրիմ կիթտիյիմ յոլումը,
Յութտուրտում իսթետիյիմ օյունը,
Պիր կեոզյում Հռոմայա պագար՝
Հիմսե պյուքեմեզ պենիմ գոլումը։

— Թերնեման —


Ինձի կըսեն ալան քենտինտեն,
Գրածս հարցու, բնավ չգիտեմ.
Փարայա պագալըմ, փարայա
Ամենն ալ ի՛նչ ըլլալս գիտեն։

— Հայրենիք —


Տիրոջը ճամբան բարի է,
Անկեց գացողը արի է,
Միշտ իս չկարդացողները՝
Սատանաներուն գերի է։

— Ավետաբեր —


Իմաստասիրություն գրական,
Բավ, բառեր խոսքեր հոպպայական,
Խրատ քեզ, ամեն գրվածոց մեջ՝
Լիղրեն մի կոչեր քեզ օգնական։

— Գրական և իմաստասիրական շարժում —


Ազգն կօգտի քու տված դասերդ,
Բայց արդյոք պարարտ է քեսեդ,
Ո՞ւր կը ծախեն քաջալերություն՝
Երթանք առնենք մենք ալ քեզ հետ։

— Ընտանիք —


Քաղեն պարտեզիդ լավ ծաղիկներ,
Մատաղերամ հայ մանկիկներ,
Ուշադրեցեք ծաղկանց մեջտեղ՝
Որ չբուսնին տատասկ, փուշեր։

— Բուրաստան մանկանց —