Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրական, գիտական դու հանդես,
Խոստովանիմ թե՝ օգտակար ես,
Բնավ չէր անցներ մտքես սակայն՝
էջերուդ մեջ էջեր պաշտպանես։

— Երկրագունտ —


Մեկ ձեռքովդ կը փայփայես,
Մյուսովն լավ կը խայթես,
Օճախին ետին ինչ ինկեր ես՝
Հերիք արթըխ պախարակես։

— Լույս —