Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունի՞ս, որ ինչ ըլլալնին գիտնաս... և այս վիճակիդ մեջ երբ ելնես դերասան մը քննադատելու ըլլաս՝ դերասանները քեզի յուհայի չեն առներ և ծաղրելի չե՞ս ըլլար։

Օբերա պուֆն և օբերա քոմիքն իրարմե այն չափ տարրերություն ունին, որ պոլֆի մեջ դերասանի մը գործածած ձևերն քոմիքի մեջ ներելի չեն, ինչպես վոր քոմիքի մեջ գործածած ձևերն պուֆի մեջ, և դուն ասոնք չգիտնալովդ երբ Նալյանը կը հարվածես, գթասիրտ մարդոց առջև ցավալի չե՞ս ըլլար։ Սիրով հանձն կառնեինք սորվեցունել քեզի այս երկու օբերաներուն նյութի, ոճի և ձևերու մասին իրարմե ունեցած տարբերություններն, սակայն քու ապերախտությունդ պատճառ եղավ, որ քեզի դասատու ըլլալն զզվիմ և դուն ալ ասանկ տգետ մնաս։

Քանի որ այս սխալներդ քու բերնովդ խոստովանած ես, անշուշտ կզգաս տգիտությունդ և կը ցավիս ալ, սակայն իրիկունները Բագոսե պաշտպանվելուդ համար ցավդ կը մոռնաս։ Կը խրատեմ զքեզ, որ ցավդ բոլորովին մոռնալու համար Բագոսի տաճարեն² բնավ դուրս չելնես, հոն շարունակես հայհոյությոլններդ, որպեսզի շարունակվի խայտառակությունդ։

Մյուս տողերուդ չպատասխանեցի, որովհետև չինկյաներեն չեմ հասկնար։


ՀԵՐԻՔ ԼԱՑԻՐ, ԱՆՈԻՇԻԿՍ, ՀԵՐԻՔ...

Շաբաթ չանցնիր, որ Փունջ պատվական լրագիրը մազերը փեթտելով, կուրծքը ծեծելով չողբա ու չլա։

Ինչո՞ւ։

Հույները մեզի չեն սիրեր եղեր, և ասիկա իրեն մեծ ցավ Է եղեր, որով ամեն օր կը նստի կուլա։

Հերիք լացիր, օրիորդ, հերիք, մեղք ես, սրբե՛ արցունքդ, անոր մեկ ճամբան կը գտնանք, աղերսագիր մը կուտանք տերության, և կը խնդրենք, որ հույները մեզի սիրեն։ Տերությունն ալ հունաց Պատրիարքարանին թուղթ մը կը գրե իմացնելով, որ հայերը սիրեն...։

Խեղճ Փունջ...

Խեղճն ասկից ամիս մը առաջ հույնի մը տուն գացեր Է։ Տանուտերը Փունջին հայ ըլլալը չգիտնալով ըսեր է թեմ անարգ հայերուն