Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շողոքորթվելու հաճույքը, և դեպքերն իմաստասիրելով դատեցեք անաչառաբար։

Հասարակաց կարծիք, ազգին շահ, արդարություն և ուրիշ գեղեցիկ բառերու ականջ մի՛ կախեր, մեր Զայն բազմաց ձայն Աստուծոյին ալ մի՛ հավատաք, որովհետև աչքովս տեսա, որ մեր մեջ երկու հոգի կարող են Աստուծո ձայն մը կազմելու, ինչպես անհատ մը շատ իսկ է ժողովուրդ հանդիսանալու համար։

Ի տեսություն։

Ապազա սերունդներ, ընդունեցեք իմ, ձեր նախահարց միույն оրհնություններն։


ԱՌ ՏԻԿԻՆ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ

Սիրելի տիկին,

Կը հուսամ, թե ժամանակին ստացած եք առաջին թուղթս։

Որոշած եմ ձեզ գրել շարունակ այն ամեն դեպքերու վրա որ ձեզ միայն կը վերաբերին, հնազանդելով միշտ այն հրամանին, որով կը պատվիրվի ինձ և քեզ անձերն իրենց անունովն չկոչել։

Չես հասկնար Իսոկրատն երբ կը պոռա. «ظشٱؤَݰڎڜڛښښښ»։ Կարծեմ չհասկցաք՝ Իսոկրատին այս խոսքը։ Իմ ուզածս ալ այս էր։ Գոհ և ուրախ եմ, սիրելի տիկին, որ հունարեն չեք հասկնար և առիթ կ՝ընծայեք ինձ Իսոկրատին այդ վճիռն հայերենի թարգմանելով հաճույք զգալու։ Մեր գրագետք, մեծ մասամբ իրենց գրվածոց գլուխն եվրոպական լեզուներե պարբերություններ կը դնեն, — և այս երևակայել կուտա ինձ շալվար հագած մարդու մը գլուխը եվրոպական երկար գլխարկ — և շատ անգամ չեն թարգմաներ զանոնք, զի մի գուցե ընթերցողը հասկնան, և ընթերցողը կարծելով, թե գրողն գաղտնի պահել կ՝ուզե իրենցմե այդ պարբերության իմաստն, հետաքրքիր չեն ըլլար հասկնալու։

Ես ալ իբրև գրագետի մը կոտորակ՝ պարտավոր եմ հետևիլ մինչև աստիճան մը՝ այս նորության, կամ, ավելի ճիշտը խոսելով՝ հնության։ Ուրեմն, սիրելի տիկին, այս Իսոկրատ ըսված պարոնը, կըսե, թե փառքը ստակով չգնվիր, սակայն պատվելի աթենացին կը մոռնա մեզ ըսել, թե ինչ բանով կստացվի այն, որպեսզի մենք ալ մեյ-մեկ կտոր առնեինք։ Եթե Իսոկրատին նկատմամբ գոհացուցիչ տեղեկություններ առած անմիջապես պիտի վճռեի, թե այս անձն կամ էջմիածին երթալու կը պատրաստվի,