Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երանյալ է բանաստեղծն, որու պսակին մեջ քիչ մը դափնի կը գտնվի... մեր տեղական բանաստեղծներն պրասե պսակ... կուտեն, որպեսզի լցցի բանն, թե մարգարէ ի գաոառի խրում պատիւ ոչ ունի, բայց տեղական բանաստեղծներն չեն միայն, որ այս բանջարեղեն պսակաց կարժանանան, այլ ամեն անոնք, որ սկզբունքի մը ծառայելու հիմար սկզբունքն ունին, իրենց խղճին ձայնին անսալու տկարությունն ունին։

Զգուշացիր օ՛ տիկին, խիղճ ունենալե, պաշտոնանկ է ընեն զքեզ, որպես ըրած են գյուղի մառաջնորդը, որ վերջին կաթողիկոսական ընտրության մեջ ձեռնպահ մնացած էր։ Պաշտոնանկ ըլլալեն ետքը՝ չըլլա որ խոսիս, այսինքն ապտակ առնելե հետո չըլլա որ լաս եթե չես ուզեր որ դատաձետրվիս լրագրաց տե՛ք, ո տիկին, ես ալ ձեռնպահ մնացած եմ կաթողիկոսական վերջին ընտրության մեջ և ցարդ ոչինչ խոսած եմ այդ մասին. նոթ էի խնդրույն մանրամասն պարագաներուն։ Այսօր ևս չպիաի խոսիմ, թե ինչ կը նշանակե երկու ընտրելի ցույց տալը, թե օրենքի մը դեմ բողոքելն այդ օրենքին գոյությունն և գործադրության մեջ ըլլալն կը հաստատե, թե, որպես կը պնդեն նույնիսկ հակամակարյանք Մատթեոս և Գեորգ կաթողիկոսներն ևս ընտրելիներն էին անոր, որու դեմ կը բողոքենք այսօր, թե ինչ, եթե ոչ ազգին ընդհանրության հավանությունն, կը նշանակեին այն պաշտոնական և մասնավոր շնորհավորական գիրերն, զորս թղթաբերն և հեռագիրն ի ծագաց աշխարհի կը բերեր թմյուռնիո գերապատիվ առաջնորդին գիրկը կը լեցներ, միայն պիտի ըսեմ, թե մեծ և աններելի հանցանք մը գործած է ազգին ներկայացուցիչ ժողովն ընտրության մեջ բացառաբար մակբայն դնելով, մակբայ մոր մակբայներուն սարսափելին է և կը նշանակե ձախալ գործել զգալով և զայն պաշտոնապես հայտարարելով հանդերձ»։

Ժողովուրդը բնականաբար կը հարցնէ. ինո՞ւ բացառական և ոչ ուղղական, և գոհացուցիչ պատասխան մը չկրնալով գտնել կը հարի ուղղականին, որուն ի նպաստ ցույցեր կընե երբ առիթն ներկայանա ու չներկայանա իսկ, ինչպես որ ըրավ երկարաձիգ ծափահարությամբ հայկական կրթարանի մրցանակաց բաշխման հանդեփսին մեջ, երբ քարոզիչ մը գերապատիվի մատենաբանության մեկ պարբերությունն ընդլայնել ուզելով հիշեց կաթողիկոսական ընտրության առթիվ յուր կրած հալածանքը։ Գոնե բացառական կաթողիկոս ընտրելեն ետքը անոր հիշատակության մեջ