Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չափեցին, ձևեցին, կտրեցին և ոչ մին հարմարեցավ պատրիարքության աթոռին և հարկ եղավ, կարծեմ, ախոռին ոտքերեն մեյ մեկ թիզ ալ կտրել, որպեսզի աթոռն համաձայնի բեռան արժանյացը հետ:

Շատ հավանական է, որ մոտերս այս խնդրով զբաղի Ընդհանուր ժողովն, որուն 1888 ամի բացումն տեղի ունեցավ երեկ։ Այս անգամ առաջին ատենապետը բժիշկ է և այն բժիշկներեն, որ այս կամ այն կուսակցության հարելով, այս կամ այն երեսփոխանն լռեցնելով յուր պաշտոնին հակառակ վարվելու պատճառ մը չունի։ Նա փորձով իսկ ցույց տված է, թե ատենապետի մը պարտքն է հարգել ներքին կանոնագիրը, անկողմնակալությամբ ընթանալ, ատենախոսներու կարգավ խոսք տալ, խնդիրներն ամփոփելով քվեարկության դնել և քիչ խոսիլ։ Եղած են նիստեր՝ յորս ատենապետը միայն խոսած Է։ Չենք կարծեր, որ այս նիստերը վերականգնին։ Նախ, վստահ ենք, թե նորընտիր ատենապետն յուր ծանուցյալ անաչառությամբ, որ զարմանալի է, ոչ զոք կը վիրավորե, ի կարգ պիտի հրավիրե նույնիսկ այն հիվանդ երեսփոխաններն, որ յուր խնամոց հանձնված են։ Արդեն հայ բժիշկներն՝ որ ազգային գործող մեջ մտած են՝ մեծ ծառայություններ մատուցած են ազգին, վսեմափայլ Սերվիչեն Էֆենտի, Բարունակ պեյ, Ստեփան փաշա և Փեշտմալճյան Էֆենտի ծանոթ են ազգին այն առավելությամբ, զոր ունին ուրիշ երեսփոխանաց վրա խորհելու և գործելու մեջ։ Ողբացյալ Քյաթիպյանն Էր, որ դեր չունեցավ Ազգային ժողովո մեջ, այնքան զբաղած Էր բարեգործություններով։ Սակայն, քանի մը անգամներ երեսփոխան ընտրվեցավ։ Ընդունեց, բայց բան մը չխոսեցավ ժողովույն մեջ։ Օր մը երբ հարցվեցավ իրեն, թե ինչո՜ւ չէր խոսեր, պատասխանեց.

— Մեր խոսելու ժամանակը չեկավ տակավին։

Քանի մամիս վերջը հրաժարեցավ։

Ըսին իրեն.

— Խոսելու ժամանակը եկած չէ կըսեիք ու հիմա կիմանանք որ հրաժարած եք։

Պատասխանեց.

— Մեր խոսելու ժամանակը անցավ։

Գործելու ժամանակն է ուրեմն, մանավանդ Ընդհանուր ժողովո համար, որ բազում խնդիրներ ունի քննելու և լուծելու։ Պարտ է երեսփոխանաց ուժ տալ իրենց նորընտիր ատենապետին, մեծապատիվ Թիրաքյան էֆենտիին, և անոր հետ աշխատիլ այն