Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարևոր խնդրոց մեջ, որք կը պատրաստվին մոտերս ներկայանալ Ընդհանուր ժողովույն, որուն լիուլի իշխանություն տված ենք մեր բոլոր գործերր վարելու, այսինքն մեզի համար ստորագրելու, մեզի համար գրելու, մեր անշարժ պահանջքները գանձելու, մեր շարժանուն իրավունքները բացառաբար ծախելու, խախուտ աթոռները վերանորոգելու, մեր պարտքերը վճարելու, մեր հրամանին քաշված ամեն փոխանակագիրները գանձելու, մեր վրա քաշված ամեն փոխանակագիրները չընդունելու, մեր դատերը կարգադրելու եթե հարկ ըլլա՝ իրավախոհությամբ, մեզի համար խոսելու, ատենաբանելու, երբեմն ալ լռելու, ծրագիր պատրաստելու, ընդունելու, մերժելու, հանձնաժողովներ կազմելու, մասնաժողովներ կարգելու, զանոնք հրաժարեցնելու, վերստին ընտրելու և վերջապես մեր շահուդ համաձայն ելնելու, նստելու, խորհելու, խոսելու և, եթե ժամանակ ունենա, գործելու։ Ահա պաշտոն մոր շատ խղճմտանքի և զորավոր ուղեղի պետք ունի։

Այս տարի բնությունը քիչ մը հետաձգեց գարունը, մայիսը հունիսի մեջ եկավ։ Իցիվ թե բնավ չգար.․․ լավ էր երբեք, քան ուշ։ Բարձր լեռանց ձյունով ծածկված կատարներն, որք պատկառելի երևույթ մոլնեին, դալարյոք ծածկվեցան և նսեմացան, մերկ ծառերն կանաչ տերևներով հագվեցան և տգեղացան կորուսանելով իրենց բնական գեղեցկությունը, շաղակրատ սոխակն գլխացավ պատճառեց յուր կարկաչովն։ Հակակիր եմ գարնան, որուն չեմ ուզեր տեսնել երեսը։ Կը սիրեմ վարդն՝ երբ կսկսի թոռոմիլ, կը պաշտեմ սոխակն՝ երբ պապանձի։ Ամեն տարի գարուն... ի՞նչ կը նշանակե այս, եթե ոչ հուզել, գրգռել ողորմելի մարդն, որ չգարնանար վերստին և, ավելի ցավալին՝ աշնանալեն ետքը կզգա, թե գարնացած էր երբեմն, ինչպես ձմեռնանալեն հետո կիմանա, թե անցած է աշնան սահմաններեն։ Եվ կենաց ձմեռեն ետքը ունի՞նք նոր օրացույց, ինչո՞ւ համար ներեք գարնան, որ անցյալն՝ որուն թշվառագույնն իսկ երջանկություն է ներկային՝ ամեն տարի մեզ ներկայացնելու անկրթությունն ընե։ Ինչո՞ւ մանավանդ ներդաշնակ բառերով երգեր հյուսելով, եղանակել այս եղանակն, որ տխրություն կը լցնե մեր Արտերուն մեջ։ Ինչո՞ւ կըսեմ, գարունը տեսնելու համար դաշտեր, լեռներ, ձորեր վազել։ Ո՛ մարդիկ, ձեր զավակներուն նայեցեք, եթե կուզեք տեսնել ձեր մանկությունը. միթե սոխակն անոնց ձայնով չգեղգեղե՞ր, միթե զեփյուռն անոնց շունչով չփչե՞ր, միթե վարդն անոնց այտերուն վրա չբացվի՞ր։ Օդափոխությո՞ւն կուզեք ընել, դարձյալ անոնց նայեցեք։ Իսկ