Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եթե այդպես է, այդ խղճին հետ հարաբերությունդ դադրեցուր։

— Դադրեցուցած էի օրհնած, հետը բնավ տեսակցիլ չեմ ուզեր. բայց ինչ ընեմ, երբեմն առիթ մը կը գտնե դրանս առջին կերևա ու զիս կը խռովե։

— Ինչո՞ւ կը խռովիս, քու անմեղ ըլլալդ բոլոր աշխարհ իմացավ։

— Համագումար ժողովին ներկա գտնվելիք սուրբ հարց ամենուն ալ մաշլախ տրվեցավ ա՛։

— Տրվեցավ անոնց, որոնց հարկ էր տրվիլ։

— Ինչու՞ ուրեմն ժամ առաջ չեն արդարացուներ զիս, մեյմեկ մաշլա՞խ ալ կուզեն, ինչ կուզեն։

— Չէ՛, սրբազան, անոնք արդարասեր մարդիկ են...։

— Արդարասեր մի ըսիր։

— Այո՛, արդարասեր։

— Եթե անանկ է՝ ըսել կըլլա որ արդարանալիք չունիմ...։

— Հոգ մի ընեք, կ՝արդարանաք, թեպետ և սրբազան Պատրիարքն, Խորեն եպիսկոպոսն և ուրիշ քանի մը կրոնականներ չեն ուզեր ձեր արդարանալիք ժողովին ներկա գտնվելու... բայց հրաման տրված է այդ ժողովին, որ զձեզ արդարացնե։

— Ահ, անգամ մը սա ժողովն զիս արդար հանե, այն ատեն խղճիս գլխուն տես ինչ ձյուներ պիտի բերեմ, թող այն ատեն ամընչնա խիղճս համագումար ժողովին որոշումը կարդալով։

— Քու խիղճդ Միմոսի պես է, ամչնալ չգիտեր. և դուն շատ իրավունք ունիս խիղճդ քովեդ հեռացուելուդ, որովհետև անանկ խղճի մը հետ տեսակցիլը ձեզի անպատվություն կը բերե։

— Եվ տակավին ոմանք խղճիս ինչպես բան ըլլալը չգիտնալով երբեմն կըսեն ինձի. սրբազա՛ն խղճիդ հարցուր, ծո՛, ես այդ անպիտանին բան կը հարցունե՞մ։

— Անոր խոսքն անգամ բերաննիդ մառնեք: Սեղանը պատրաստեմ սրբազան։

— Պատրաստն՝ օրհնած, պատրաստե՛, կտոր մը հավ, կտոր մը բիլավ, կտոր մը միս, կտոր մը կովու ոտք, կտոր մը եղի գլուխ. քիչ մը պանիր, օխա մը խնձոր, օխա մը խաղող, կես օխա հաց, շիշ մը պորտո բեր, Ազգային սնտուկը թող վճարե։

— Սրբազան, կատակը մեկդի, Պատրիարքարանի պաշտոնյաներու. մեջեն կանխիկ ամսական առնողը միայն դուք եք։

— Ծո տղա՛, դուն ալ ինչեր կըսես... գնա։ Սպասավորը