Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

(Թատրոնը կը ներկայացնե մեծ և փառավոր սրահ մը. կահավորյալ աթոռներով, սեղաններով և թիկնաթոռներով։ Վարագույրը բացված ժամանակ աստվածներեն ոմանք թև թևի տված կը շրջին. ոմանք իրարու ականջն ի վար կը փսփսան՝ անկյուն մը քաշված։ Ժողովրդյան շահը, սրահին մեկ կողմն առանձնացած, թիկնոցին ծակերը կը գոցե կարկտելով։ Հասարակաց կարծիքը մորուքը կը սանտրե։ Աքիլլես յուր փայտին հարվածն կրելու արժանավոր մարմին մը կը փնտրե։ Խեղճ Իրավունքն ծխախոտ դնելու դրամ չունենալուն պատճառավ՝ աստվածներուն քով կը պարտի սիկարի մը ծխախոտ ուզելու համար։ Զայն բազմացը աթոռին վրա անանկ դիրք մը բռնած է, որ անոթութենե մարած մարդու կարծիքն կը ներշնշե։ Ժողովուրդը սաստիկ կը հեվա նման այն աստվածին, որ յուր պարտատ երերան ձեռքեն պրծնելով ինքզինքս ապահով տեղ մը կը նետե)։

Կատակերգության բոլոր անձերն թատերաբեմին վրա են:

Դիվան

Ատյանը բացված է։ Մեր օրակարգն է այսօր ընտրելիություն երեք փեսացուներոեն, որոնց մեջ առավելագույն քվե ստացողն պիտի ստանա մեր դուստրը, զոր այնքան կը սիրենք։ Խնդիրը փափուկ է և կենսական։ Յուրաքանչյուր աստված, ի բաց նետելով ամեն անձնական նկատումներ, աշխատելու է այնպիսի անձի մ՝ընտրել, որ կորովի, հաստատամիտ և քաջառողջ լինի, որպեսզի կարենա գոհացնել մեր դստեր բազմադիմի պահանջումները։


Ամբողջ դերասանք

Այո՛, այո՛։