Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեղենե

Կը խնդրեմ, մի՛ ընդմիջեր զիս։


Կռոնոս

Եթե այդպես ծանր խոսիք՝ մենք ժամանակ չպիտի գտնենք խոսելու։


Քանի մը աստվածներ

Մի՛ բռնաբարեք ատենաբանին խոսելու իրավունքը, թույլ տվեք, որ ազատորեն խոսի։


Սեղենե

(Քմծիծաղով) կ՝աղաչեմ... կը խնդրեմ... կը հայցեմ... կը պաղատիմ... կ՝աղերսեմ... մի՜ ընդհատեք խոսքս... մի՜ ընդմիջեր զիս... մի՛ կտրեր խոսքս... այլ թողեր, որ ավարտեմ, լմնցնեմ, վերջացնեմ խոսքս, ատենաբանությունս, ճառս, ատենախոսությունս. Համբերող եղեր, երկայնամիտ լերուք։


Աստված մը

Աս պարզապես մեր քթեն բռնել է։


Դիվան

Շարունակեցեք, Սեղենե։


Սեղենե

(Կես ժամու չափ լուռ մնալեն ետքը) Նախ՝ թե ինչու հանձնաժողովս ազգային շահուց հակառակ գտավ այն ընտրության եղանակն՝ համոզելու համար պատկառելի ժողովդ, կը փութամ հայտնել, նախ՝ թե հանձնաժողովս ժողովրդյան շահուց համաձայն չգտավ այդ ընտրության եղանակն, և երկրորդ՝ այն գլխավոր և բանավոր պատճառավ, թե քանի որ այդ եղանակն համաձայն չէր ժողովրդյան ջահուց՝ բնականաբար չէր կրնար հակառակ չլինել ժողովրդյան շահուց։ Ահա այս տեսությամբ է, որ հանձնաժողովս արժան դատեց լքանել, թողուլ աւդ անիծյալ եղանակն և