Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոր տեղ գրկել եղանակ մոր բնավ չհակառակիք ժողովրդյան շահուց։


Շերաս

Շատ իմաստությամբ և պերճախոսությամբ կիրավաբանե դատն և այնքան հստակ ու պարզ կերպով կը պատկերե վաթսուն և վեցին վնասակար և սև կետերն, որ գող և սարսուռ կազդեն ինձ։ Կսկսի դողալ և ընդնմին կսկսին դողդողալ իրեն կուսակից, աստվածները):


Սեղենե

Եվ արդարև ստիպել մեր բորեասաբնակ եղբայրներն որ իրենց քվեն տան այն փեսացուին. որ մեզմե քվեից մեծամասնություն ստացած է՝ անոնց իրավունքն կորզել է, հափշտակել է, կողոպտել է։ Արդարությունը կը պահանջե, որ այն անձն կոչվի հաթոռ փեսայության, որ առավել քվե կը վաստկի թե մեզմե և թե մեր տարաբնակ եղբայրներն, և աս ալ ուրիշ կերպով չըլլար, եթե ոչ մեր տարաբնակ եղբարց քվեից մերիններուն վրա բարդվելովը։


Ժողովրդյան շահը

Իրավունք ունի, ժողովրդյան շահն այսպես կը պահանջե։


Հասարակաց կարծիքը

Կը կրկնեմ, Հասարակաց կարծիքին ուզածն ալ այս է։


Իրավունք

Կը ձայնակցիմ, իրավունքն այսպես կը հրամայե։


Ձայն բազմաց

Համամիտ եմ, ձայն բազմաց՝ ձայն Աստուծո։


Ժողովուրդ

Համակարծիք եմ, ժողովրդյան փափագն է այս։