Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեղենե

Եթե այս նոր եղանակն ընդունինք՝ իրավունք կունենանք հուսալու, թե Բորեասն ալ չպնդեր մեր բազմաթիվ ձայներն իբր երկու ձայն նկատելու որոշման վրա։ Ես ոչինչ կը խոսիմ անձնե, այլ ինչ որ խոսիմ արդարության կողմն կը խոսիմ, ի դիմաց արդարության կը խոսիմ և...


Արդարություն

Կը բողո․․․


Ժողովրդյան շահը

Լռե՛, լռե։


Արդարություն

Կը բողո.․․


Հասարակաց կարծիք

(Պոռալով) Պապանձե՛, անպիտան։


Արդարություն

Կը բո...


Իրավունք

(Սպառնալով) Կորսվե՛ սըկից, ճնճոց, դեռ գոտին չկրնար կապել և ելեր ասանկ փափուկ խնդրոց մեջ կը մտնե։


Զայն բազմաց

Ուտելու հաց չունի և կը թողոքեմ եղեր։ Հիմա գլխուդ կ՝իջեցնեմ.․․ լեզուդ քեզի քաշե՛ և տեղդ նստե... կը բողոքե եղեր, դուն ո՛ւր, բողոքելն ո՛ւր...


Դիվան

Արդարություն, խոսք չունիս։