Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աքիլլես Ովտոտմետոս

(Թատերաբեմին մեջտեղ կերևա սպառնալից դեմքով) Ո՞վ է այն աստվածն, որ կը հանդգնի Սեղենեին ըսել «Շուտ խոսե և կրկնություններդ մեկդի նետե՛... մինչև երեկո մտիկ չենք ըներ զքեզ»։


Կռոնոս

(Մտնելու ծակ փնտռելով) Ես չեմ, ես չեմ...


Աքիլլես

Ո՞վ է ուրեմն։


Կռոնոս

Դուք սխալ հասկցած եք. ես չըսե որ շուտ խոսի, այլ ընդհակառակն՝ աղաչեցի որ քիչ մը ծանր խոսի, որպեսզի խոսքերն աղեկ լսենք. նույնպես խոնարհացար խնդրեցի, որ մեկ խոսքն տասներկու անգամ կրկնե, որ չմոռնանք։


Աքիլլես

Լավ, գնա՛, նստե՛ տեղդ։


Կռոնոս

Կը հնազանդիմ. (Մեկուսի) ժամանակ չունիմ ծեծվելու։


Սեղենե

Մեծապես կը հրճվիմ, տեսնելով այն բարի տրամադրությունն, զոր պատկառելի ժողովդ ունի հանձնաժողովույն տեղեկաբերն լսելու։ Կետ մալ կա, զոր պիտի մոռնայի ձեր ուշադրության ներկայացնելու, կետ մոր բացարձակապես կը ցուցնե թե վաթսուն և վեցին եղանակն չհամաձայներ մեր ժողովրդյան ջահուց։


Ժողովրդյան շահը

Բնավ չհամաձայնիր։