Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հասարակաց կարծիքը

Բնավ չէր համաձայներ։


Իրավունք

Բնավ չհամաձայնեցավ:


ժողովուրդ

Եվ բնավ չպիտի համաձայնի։


Պիրիգղեն

Կը ցավիմ, որ աստվածներու ժողովեն ցարդ հարգված, պաշտպանված և նվիրագործված օրենք մայնքան վնասակար կը թվի աստվածոց ոմանց, բոլոր ուժովս կը մերժեմ Սեղենեի առաջարկությունն և կառաջարկեմ մեկ փեսայի քվե տալ։


Շերաս

Ոչ, կը ցավիմ. որ աստվածներու ժողովեն ցարդ հարգված, պաշտպանված և նվիրագործված օրենք մը վնասաբեր չթվիր աստվածոց ոմանց:


Մատթ

Եթե մեր Բորեասաբնակ եղբարց իրավունքն բռնաբարող կետ մը գտնվեր վաթսուն և վեցին եղանակին մեջ նախ և առաջ անոնք բողոք պիտի բառնային այդ եղանակին դեմ, զոր սիրով ընդունած են։ Իսկ եթե բռնաբարում մը նշմարած լինելով հանդերձ չեն բողոքեր, իրենց լռությամբն կը հայտնեն, թե այդ իրավանց վայելումեն ինքնահոժար կը զրկեն իրենք զիրենք բանավոր պատճառավ մանշուշտ։ Ուստի, ես ալ կը բողոքեմ այդ առաջարկության դեմ և ստիպողական հարկ մը չեմ տեսներ վայրկենի մը մեջ նոր օրենք քվեարկելու։


Դիվան

Մահկանացվաց բազմություն մը կը պահանջե, որ ժողովն վար փոխադրենք։