Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձայն բազմաց

Զիս հոս բռնելով մեծ և կենսական խնդրո մը կը վնասես, և պատասխանատվությունն քու վրադ կիյնա։ Ես ձայն չեմ հաներ, պատմության կը հանձնեմ։


Մահկանացուն

Ի՞նչ կը հանձնես, խմած խահվեներուդ ստակն վճարե՞լն.․.


Ձայն բազմաց

Պատմությունն անաչառ է, նա կարող է լուծել իմ վրեժս։


Սեղենե

Ի՞նչ է ձեր վեժը։


Ձայն բազմաց

Փոքր պահանջք մունի։


Սեղենե

Վերջը կը վճարեմ ես։


Մահկանացուն

Շատ աղեկ։

(Հասարակաց կարծիքն, Իրավունքն, և ժողովուրդն մեյ մեկ աստվածի օգնականությամբ կը հաջողին առանց արգելքի անցնիլ փողոցեն):


Ուրիշ մահկանացու մը

(Ժողովուրդյան շահին օձիքեն բռնելով) Թիկնոցս հանե՛, ապա թե ոչ հիմա կը խայտառակեմ զքեզ, ի՞նչ համարձակությամբ տունս կուգաս առավոտուն և վարպետությամբ թիկնոցս կուզես և կառնես, կերթաս, չե՞ս ամչնար։


Ժողովրդյան շահը

Ոտքդ պագնեմ, մի՛ պոռար.․․ կես ժամեն կուտամ։


Մահկանացուն

Ո՛չ, թիկնոցս տուր։