Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղքատ աստվածն

Զեզի հակառակ կուսակցության կողմը դրած է զիս խիղճս։


Հարուստն

Հրամանքնիդ ֆրանսերեն գիտեք, կարծեմ։


Աղքատն

Այո՛։


Հարուստն

Վաղը մեր վաճառատունն եկեք։


Աղքատն

Շնորհակալ եմ։ Ես ալ ուրեմն ձեր ընտրելվույն կուտամ քվես:


Հարուստն

Այդ ձեր քաղաքավարությունն է, ես ճնշում չեմ բանեցներ։ (Աղքատն ինչպես նաև տասն և չորս աստվսւծներ զանազան վարձատրությանց փոխարեն կը փոխեն իրենց կարծիքն):


Դիվան

Մտիկ ըրեք, քվեարկության արդյունքն պիտի կարդացվի։ (Կը կարդա) Նարկիս վաթսուներկու քվե։


Ձայներ

Կեցցե, ահա միակ արժանավորն։


Դիվան

Արծվեծաղիկ, հիսուն քվե։


Ձայներ

Կեցցե՛, ահա արժանավորն այս է միայն։


Դիվան

Զմյուռնածաղիկ, քառասուն երկու քվե։


Ձայներ

Կեցցե՛, ահա արժանավորագույնը։