Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունիմ քառասնամյա մարդու մը հետ, որ կանոնավոր աղքատ մէ և կը հագնի բանթալոն մ որ Աբրահամու զավակներուն չափ ծակեր ունի, չըսեմ հրաժարականներու չափ, որպեսզի չափազանցության մեջ չիյնամ։ Այս անձն առավոտ մը քովս եկավ նստեցավ։ Քանի մը վայրկյան ետքը ցույց տվավ ինձ ակնոց մը, զոր գնած էր. յար խոստովանությանը նայելով, կես ոսկվո։ Ակնոցին և անոր գնալն նկատմամբ կարծիքս իմանալ ուզեց. պատասխանեցի, թե չէի կրնար զինքն գոհացնել այդ մասին։ Հեռացավ։ Առանձին մնացի և ինքնիրենս հարցուցի՝ «Իրավ է թե մարդս յուր թերություններն չտեսներ, բայց բանթալոնին ծակե՞րն ալ չտեսներն։ Կենացս մինչև վերջին օրն չպիտի մոռնամ այս պատառուն բանթալոնն ու ոսկիե ակնոցն, զորս ամեն օր կը տեսնեմ. կարծես, մեր խորհրդարանական, վարչական, գրական և կրթական գործոց մեջ։

Դաստիարակության վրա խոսելով ընդունված ճշմարտություն մէ ի վաղուստ անտի, թե գիտությանց մեջ անոնք նախապատվություն ունին, որ քաջառողջ ապրելու և ստակ վաստկելու կառաջնորդեն մեզ, ի բաց թողլով առայժմ քաջառողջ ապրիլ սորվեցնող գիտությունն, որու վրա պիտի խոսինք մասնավոր հոդվածով մը. դառնանք փնտրել ու գտնելու այն գիտություններն, որ ամենեն ավելի արդյունավոր և շահաբեր են այսօր։ Լեզվագիտությունն տարակույս չկա թե առողջության չունի, ըստ որում ամեն օր կը տեսնենք, որ ամենեն ավելի շատ ստակ վաստկող ազգայիններն անոնք են, որ իրենց մայրենի լեզուն իսկ չեն գիտեր։ Բնական գիտություններն ալ կարող չեն մեր պիտույքը գոհացնելու, որովհետև նույն գիտություններն ավանդող դասատուներն են, որ ամենեն ավելի պարտամուրհակներ կստորագրեն։ Բժշկական գիտությունն ալ կարծվածին չափ նախանձելի վիճակ մը չունի, վասնզի բավական թվով բժիշկներ հիմանդ փնտրելու համար թաղերր կը շրջին։ Բայց ինչ հարկ կա անպետ գիտություններն թվելով ժամավաճառ լինել, փութանք օգտակարագույններն և անոնց ուսուցման եղանակն ցույց տվող մեր ծրագիրն ներկայացնել մեր ընթերցողաց։


Առաջին տարի

ԳՈՂՈՒԹՅՈԻՆ

Ազգային մանկտվույն մտքին մեջ տպավորել սպասավորներ, աղախիններ, ձիեր, կառքեր, պարտեզներ, անտառներ, հոյակապ