Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեցերորդ տարի

ԱՆԱՄՈԹՈԻԹՅՈԻՆ

Երանի անոնց, որ գիտեն անամոթ ըլլալ, զի ասոնց է հանգստություն և երջանկություն։

Աներեսությունն առողջաբանական տեսակետով ալ շատ օգտակար գիտություն մէ։ Անամոթն ամեն մտահոգութենե և ամեն մտատանջութենե զերծ է, անամոթն բանե մը չամնչնար, միայն ամչնալու կամչնա, երիցս երանյալ անամոթություն։ Մանկավարժը, մանկավարժը, ձեր խորին ուշադրությունն կը հրավիրվի այս գիտության դասախոսության վրա, ձեր բոլոր ջանքերը թափելու եք սորվեցնելու համար աշակերտներուն, որ համարձակ ըլլան և շիկնելու չվարժվին. ամչնալու սովորությունն անցած դարերու հետ անցած նկատվելու է։ Այս դասախոսության մեջ ալ դասատուն գործնական եղանակավ ուսուցանելու է ազգային մանկտին։


Յոթերորդ տարի

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈԻ

Այս մասին խոսելու հարկ չկա, ուսուցիչը կրնան իրենց դյուրուսույց երևցած եղանակավ դասախոսել։


Ութերորդ տարի

ԳԱՂՂԻԵՐԵՆ, ԴԱՇՆԱԿ, ԱՆԳՂԻԵՐԵՆ, ԳԾԱԳՐՈՒԹՅՈԻՆ,

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ և ԱՅԼՆ

Իբրև զբոսանք աշակերտը սորվելու են ասոնք, երբ ժամանակ ունենան։


Իններորդ տարի

ԹՎԱԲԱՆՈԻԹՅՈԻՆ, ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈԻԹՅՈԻՆՔ, ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ,

ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ, ԻՄԱՍՏԱՍԻՐՈԻԹՅՈԻՆ և ԱՅԼՆ, և ԱՅԼՆ

Թեև բոլորովին անօգուտ են այս գիտությունները, բայց ծրագրին մեջ գտնվիլը կրնա հաճո թվիլ ծնողաց ոմանց։

Ահա հոս կը վերջանա մեր կրթական ծրագիրը։

Գիտենք, շատերն կարդալով մեր այս ծրագիրն, մեկդի պիտի նետեն զայն, և շատ վառվռուն երիտասարդներ պիտի պոռան.

«Անոթի կը մնանք և ստախոսություն չենք ընդունիր։