Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն մարդու գործ մը պետք է ապրելու համար, շատ աղեկ. բայց ամեն բժշկի ալ մասնավոր հիվանդություն մը պե՞տք է։ Եթե է՝ այն ատեն բժշկաց թիվն նվազեցնելու աշխատելեն ուրիշ միջոց չկա։ Վերուցեք բժիշկներն կը վերնան նաև հիվանդությունները։

Տեսնենք ասոր ինչ պատասխան պիտի տա բժշկաց փաստաբան և մեր բարեկամ Գրասերն։


ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

<1>

Ադրիանուպոլսո հայ երիտասարդությունն ի վաղուստ փափագող լինելով քաղաքիս մեջ Հանդիսի մը հրատարակության՝ յուր այս փափագն քանիցս հայտնած էր մեզ՝ խոստանալով նաև այն օժանդակությունն և աջակցությունն, որ անհրաժեշտ են նմանօրինակ ձեռնարկությանց մեջ։

Անհնար էր մեզ, մեր երիտասարդ քաղաքակցաց կողմեն ցույց տրված սույն համակրությունն, մանավանդ այն ընդունելությունն, որով ողջունեցին նոքա ԽԻԿԱՐԻՆ երևումն՝ պարտք չդներ մեր վրա սիրով ընդունել իրենց հրավերն և Ադրիանուպոլիս փոխադրրվիլ մեր ԽԻԿԱՐՈՎ։ Ուստի, համակերպելով իրենց կամաց՝ մեկնեցանք Պոլսեն և ահա այս օրեն կսկսինք հրատարակել մեր հանդեսն Ադրիանուպոլիս։

Խիկար իր տեղը փոխելով բնավ փոխած չէ յուր սկզբունքն և ծրագիրն, և պիտի շարունակե ընթանալ այն շավղեն զոր կանխավ գծած է։

Այս առթիվ կը փութանք մեր ընթերցողտց ներողամտությունն խնդրել վերջին երկու ամսոց թերթերուն հրատարակության մասին տեղի ունեցած հապաղման, ինչպես նաև մեր նախորդ թերթին մեջ սպրդած վրիպակա համար, որ մեր Պոլսեն բացակայության պատճառավ տեղի ունեցած են։ Վրիպակներն ուղղված են ներկա թերթիս մեջ։

Ի վերջո կը խնդրենք մեր Պոյսո և գավառաց այն բաժանորդներեն, որք տակավին վճարած չեն իրենց բաժանորդագինն, որ հաճին հատուցանել զայն անհապաղ։ Եթե Խիկարի բաժանորդագրվիլ փափագողը գտնվին այն քաղաքաց մեջ. ուր գործակալություն հաստատած չենք դեռ, կրնան ուղղակի մեզ դիմել, նամակի