Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ փակելով Խիկարի տարեգինն, երկու արծաթ մեճիտի փոստայի դրոշմաթուղթ։ Մեր հասցեն Է

Հ. Հ. Պարոնյան

Իքի գաբուլու խան
ԱԴՐԻԱՆԱՊՈԼԻՍ


Ո՞Վ է ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Այս հարցումն կընեն իրարու գավառացիներն, որ անծանոթ Պոլսո մեջ տեղի ունեցած և ունենալիք թյուրիմացության՝ գոհ աչոք չեն նկատեր կաթողիկոսական աթոռույն արդի կացությունն։

Մենք ևս, որ դիվանագետ չենք, ըստ որում ո՛չ կտավավաճառ ենք, և ո՛չ ալ Մաշտոցն ուսումնասիրած ենք, մենք ևս կսենք, որ կեդրոնեն քիչ մը հեռու կը գտնվինք, ազգային շահուց նպաստավոր չենք տեսներ թափուր աթոռ մ՝որ ներկա պարագայից մեջ առնվազն երեք կաթողիկոսի կարոտ Է։ Մյուս կողմեն մեր ազգային դիվանագետներն, որ իրերն մինչև այս վիճակն բերին հասուցին, կարծես գոհ են իրաց այս վիճակեն, անոնց համար կաթողիկոսական աթոռն կրնա տարիներով առանց կաթողիկոսի մնալ և չվնասել ազգային շահուց. և այս համոզումն կ՝ենթադրե, թե ընտրվելիք կաթողիկոսն աթոռին վրա նստելեն ուրիշ գործ պիտի չունենա։

Եթե մեր կտավավաճառ դիվանագետք ոմանք և իրենց համախոհներն չեն խաբվիր իրենց կտավային տեսությանց մեջ՝ կաթողիկոս ընտրելն անօգուտ աշխատություն մ՝Է. իսկ եթե մեզի պես խեղճ մահկանացուներու ալ քիչ մ՝ականջ դնել մեղք չհամարվիր՝ ամենեն կարճ ճամբով կաթողիկոս մը պետք է ղրկել Էջմիածին։ Հերիք այսքան պարտեցանք ոլորապտույտ ճամբաներու մեջ. ամեն ոք՝ կարծենք՝ գոհացուց յուր արժանապատվությունն և փառասիրությունն և յուր նպատակին հասավ. քիչ մալ, վայրկյան մալ ընդհանուրին շահուն վրա խորհիլն ոչ անգթություն է և ոչ հարված այլոց անձնասիրության և սնապարծության։


ՕՐԱԿԱՆՆ ՇԱԲԱԹԱԿԱՆ

Ասպարեզներ կան, որ ապագա ունին և ներկա չունին, կան, որ ներկա ունին և ապագա չունին. են, որ ոչ ներկա ունին և ոչ ապագա։ Արդարության հակառակ խոսած չենք ըլլար եթե այս