Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջնոց կարգը դասենք մեր ազգային լրագրական ասպարեզն՝ որուն մեջ փոքրիկ ապագա մունենալ կարծվող միակ թերթ մը ներկան ևս կը կորսնցնե այս օրերս և անցյալ մը միայն կը փափագի տեսնել յուր ետևը և զայն ալ ցույց չեն տար իրեն։

Այսքան հոգնություն, այսքան սիրտ հատնում, հազարավոր ակնածություն, բաժանորդաց սիրտը չվիրավորելու համար միլիոնավոր զգուշություն, թարգմանությանց մեջ հավատարիմ մնալու համար չափազանց ջանք և ճիգ, խոսքին գեղեցիկ դարձվածք տալու համար հարյուրավոր վերասրբագրությունք, վերջապես այսքան տարիներն ի վեր ցույց տրված համառ հարատևություն մը շաբաթական հանդեսի պիտի վերածե եղեր Մասիս օրաթերթը, որ մինչև անգամ քանի մօր առաջ ողջ, առողջ, կայտառ, քաղցր լեզվով կը խոսեր մեզ ամեն օր։

Տյարք իմ. աշխարհիս վրա չկա այնքան մահացու մեղք մը, այնքան սոսկալի եղեռ մը, այնքան սարսափելի անձնասպանություն մորքան հարատևություն մամլո՝ յապերախտ ասպարեզի մը մեջ, և Մասիս՝ որուն փոքրիկ բլուրի մը վերածումն կողբանք այսօր, այս մասին կենդանի օրինակ մէ մեզ, որմե օգուտ քաղել ամեն խելացի մարդոց պարտքն է։ Կարող էր նա ուրիշ ասպարեզի մը մեջ հարուստ, և երջանիկ ըլլալ, կարող էր տասը ոսկի տալով Ֆենեյոնի առակներ կամ Իմաստասիրություն մը տպել յուր ծախքով, և անունն ոտանավորով մը դրոշմել տալ յուր տպել տված տետրակին ճակատն և նպաստավորյալ հեղինակին կամ թարգմանիչին գրչին փետուրներովն թռիլ, սավառնիլ մինչև ամպերը, կարող էր նա խմբագրի մը տասը մեճիտիե ողորմություն տալ երկու ամիսը մի անգամ և Մեկենասին կռնակն ելնել՝ նստիլ, կարող էր նա վերջապես անցյալ, ներկա և ապագա ունենալ եթե չհարատևեր լրագրական ըսված ասպարեզին մեջ, այնքան ժամանակ չվատներ շարադրելու կամ թարգմանելու համար ստվար հատորներ, որք այսօր այնքան պատիվ և փառք չեն ընձեռեր իրեն, որքան Ֆենելոնի առակներուն թարգմանությունն այն անծին, որ անոր հրատարակության ծախքը հոգաց։

Եթե պետք է լալ Մասիսի կորուսած ժամանակին համար, չմոռնանք ըսել, թե հարկ է մյուս կողմեն բերկրիլ Մասիսին այսուհետև չկորուսնելիք ժամանակին համար։ Ո՞ւր էր թե քսան տարի առաջ շաբաթական եղած լիներ։

Մաղթենք, որ քիչ ատենեն ամսականի վերածվի, հետո տարեկանի, ետքը հնգամյայի, տասնամյայի, հնգետասանամյայի,